Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված

11:20 11 Հլս 2018
Դիտումներ 60
ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ի նկատմամբ, ով իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով նախապես ամրացված 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված: Իրանի քաղաքացին այդ կերպ փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը և ՀՀ սահմանով տեղափոխել մաքսանենգ ապրանք: Նա բերման է ենթարկվել և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով: ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ն ձերբակալվել է:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ