Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստան-Կանզաս՝ զինվորական եղբայրության նոր տեսակ

12:15 11 Հլս 2018
Դիտումներ 59
Հայաստան-Կանզաս՝ զինվորական եղբայրության նոր տեսակ

Սեպտեմբերին Հայաստանում նշվելու է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ ռազմական համագործակցության 15-րդ տարին:

«Այս տարի հատուկ տարի է՝ մենք տոնելու ենք Հայաստանի հետ մեր հատուկ հարաբերությունների և գործընկերության 15-ամյակը»:

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ մայոր Լի Թաֆանելլիի դիտարկմամբ, սկսվելով պարզ համագործակցությունից, երկու կողմերն այժմ համագործակցում են Հայկական բանակի համար բժիշկների, ականազերծողների և խաղաղապահների վերապատրաստման և բազմաթիվ այլ ոլորտներում:

«Մեծ պատիվ է մաս կազմել այս արդյունավետ համագործակցությանը, որն այժմ գտնվում է ամուր հիմքերի վրա»:

Ըստ գեներալ Թաֆանելլի , իր զինվորականները նույնպես ստանում են մեծ օգուտ Հայաստանի հետ համագործակցությունից.

«Եթե խոսեք մեր զինվորականների հետ, ովքեր պատիվ են ունեցել վարժվելու Հայաստանի զինվորականների կողքին, նրանք կասեն ձեզ, որքան կարևոր է հայ զինվորների հետ փորձի փոխանակումը»:

Ամերիկյան զինվորականները հայաստանցի գործընկերներին նաև ծանոթացնում են քաղաքացի-բանակ իրենց նախաձեռնության հետ, որի նպատակն է՝ ամրապնդել զորամասի կապը իր համայնքի հետ.

«Քաղաքացի-բանակ մեր հայեցակարգի հիմքում մեր ցանկությունն է նպաստել մեր համայնքներին, օգտագործել մեր զինվորականների ոչ ռազմական գիտելիքները՝ մեր հարևանությամբ գտնվող համայնքներին օգտակար լինելու համար»:

Նախաձեռնության շրջանակներում ազատ ժամանակ ծառայության ընթացքում զինվորականները անօթևան մարդկանց համար տներ են կառուցում, հանրային հիվանդանոցներ վերանորոգում: Հայաստանում նույն նախաձեռնության շրջանակներում ամերիկյան զինվորականները վերանորոգել են Երևանի ծերանոցը՝ բարեգործություն, որին մասնակցելը, Լի Թաֆանելլիի դիտարկմամբ, մեծ պատիվ է հենց իրենց համար:

 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ