Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ՀԺ»․ Ռ․ Քոչարյանը՝ Ս․ Սարգսյանի դեմ

10:40 11 Հլս 2018
Դիտումներ 161
«ՀԺ»․ Ռ․ Քոչարյանը՝ Ս․ Սարգսյանի դեմ

Անդրանիկ Քոչարյանի հետ մեր զրույցը ստորև.

- Պարոն Քոչարյան, նախ կա­րո՞ղ ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցազրույցով ցուցմունք տվեց Մարտի 1-ի գործով և իր վրայից պատասխանատվու­թյանը գցեց Մանվել Գրիգորյանի և Միքայել Հարությունյանի դեմ:

- Կարող ենք արձանագրել, որ Քոչարյանը իր հարցազրույցով իրեն փորձում է հեռացնել այն մե­ղադրականից, որը Հատուկ քննչա­կան ծառայությունը ներկայացրել է Միքայել Հարությունյանին և ցուց­մունք է տալիս ոչ թե Մանվել Գրիգորյանի, այլ ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ: Մանվել Գրիգորյանի և «Երկրապահի» մասով պար­զապես ասում է, որ այն ժամանակ «Երկրապահը» ունեցել է տեսակետ, որը իշխանության տեսակետի հետ չի համընկել: Ես էլ գիտեմ, որ այն ժամանակ «Երկրապահը» հավաք­վում էր իր կառույցում և փորձում էր իշխանության և ընդդիմության հա­մաժողովրդական շարժման ժա­մանակ հնարավոր բախման ժա­մանակ թույլ չտալ իշխանությանը այդպիսի գործողությունների մա­սին մտածելու: Քոչարյանը այդ մա­սով, կարծում եմ, ճիշտ է նկարագրել այդ ժամանակվա իրողությունները:

- Սերժ Սարգսյանի մասով մաս­նավորապես ո՞ր դրվագում է ըստ էության ցուցմունք տալիս նրա դեմ:

- Երբ հարցազրույցի վերջում ասում է, որ ինքը 0038 հրամանից տեղյակ չի, որովհետև անվտան­գության և բանակի կառավարման հարցերում ըստ էության կառավա­րությունը պետք է տեղեկացված լի­ներ այդ հրամանի գոյության մա­սին: Ես չեմ կիսում իր այդ տեսակե­տը. ինքն անպայման տեղեկաց­ված եղել է, որովհետև Գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է եղել 2008-ին և 0038 հրամանի խիստ գաղտնիության ռեժիմը խո­սում է այն մասին, որ Գերագույն գլ­խավոր հրամանատարը ոչ միայն տեղյակ է, այլև առանց իր ցուցումի Հարությունյանը երբեք այդպիսի հրաման չէր ստորագրի: Այնինչ, Մի­քայել Հարությունյանը Փաստահա­վաք խմբում հարցաքննության ժա­մանակ իմ հարցին ի պատասխան ասում է՝ այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս, պետք է տաք Գերագույն գլ­խավոր հրամանատարին: Այդ հարցուպատասխանը տեսագրված է, և հանրությունը տեսել է այդ կադրերը:

- Անդրադառնալով 2008թ. փետր­վարի 23-ին տեղի ունեցած խորհրդակացությանը, նա նշում է, որ խորհրդակցություն որպես այդպիսին, չի եղել, եղել է կես ժամանոց հանդիպում հրամանատարական կազմի հետ: Փաստահավաք խմբին հայտնի՞ է, թե այնուամենայնիվ որ­քան է տևել այդ խորհրդակցությունը:

- Ես չեմ կարող ասել կես ժամ է տևել, 15 րոպե, թե մեկ ժամ, բայց ժամային դիապազոնը ոչ մի նշա­նակություն չունի: Դա եղել է խորհր­դակցություն և դա միտված է եղել Երևանում տեղի ունեցող ցույցերը կանխելուն, այդտեղ է ծնվել 0038 հրամանի գաղափարը ու պար­տադրվել Միքայել Հարությունյա­նին, ուղղակի ցուցումներ են տրվել նաև ԱԱ և ՆԳ համակարգին, իսկ Ազգային անվտանգությունն այդ խորհրդակցությունից հետո շատ ակտիվ քրեական գործեր սկսեց հարուցել այնպես, որ այդտեղ որևէ պատահականություն չկա: ՀՔԾ-ն և քննչական խումբը պետք է սա դարձնի քննության առարկա, ու շատ լավ է, որ Քոչարյանը իր պաշտպանական տակտիկական քայլերից ելնելով՝ նաև շատ կարև­որ ինֆորմացիաներ է փոխանցում և նախաքննական մարմնի համար կարևոր նյութեր են ի հայտ գալիս:

- Քոչարյանը նաև նշում է, որ չէր ցանկանում, որ բանակը ներգրավ­վի ներքաղաքական զարգացումնե­րին՝ ակնարկելով «Երկրապահի» մասին, նշելով, որ նրանցից շատե­րը զինված են եղել: Արդյո՞ք ԵԿՄ-ն համարվում է բանակ:

- Ոչ ԵԿՄ-ն չի համարվում բա­նակ, բայց այն ժամանակվա ԵԿՄ ղեկավար կազմի մի զգալի մասը նույն բանակի բարձրագույն հրամանատարական կազմի գեներալ­ներն են եղել նաև: Բանակի ներգ­րավման խնդիրը Ոոբերտ Քոչարյա­նը լուծել է Միքայել Հարությունյանին պարտադրելով 0038 հրամանի ստորագրում, երկրապահների խնդիրը չէ, դա հասարակական կա­ռույց է, դա կանոնավոր բանակ չէ. ըստ էության 0038 հրամանով Երև­անում ստեղծվել է բանակի կառա­վարման նոր մարմին՝ փոխելով բա­նակի կառուցվածքը, սահմաննե­րից Երևան են բերել զինված ուժերի ստորաբաժանումներ, և ինքը փոր­ձում է դա արդարացնել, որ սահմա­նում իրավիճակը լարվել է, դրա հա­մար զորքը սահմանամերձ շրջան­ներից հանել, բերել են Երևան, ամ­բողջությամբ աբսուրդ է: Դրա հա­մար եմ ասում՝ ինքը ինչքան շատ խոսի, այնքան նախաքննական մարմինը շատ արժեքավոր նյութեր կունենա իր ձեռքի տակ:... Չի ցան­կացել բանակը ներգրավել, բայց չի կանխել Միքայել Հարությունյանի ապօրինի ստորագրած հրամա՞նը, այդ դեպքում այդքան տարի խոսում են այս հրամանի մասին, այդ հրա­մանի գոյության մասին ինքը տեղե­կացված էր, ինքը բանակի կառուց­վածքն ամբողջությամբ փոխել է՝ թուլացնելով նաև մեր դիրքերը առաջնագծում: Եթե շատ խորա­նանք, ՀՀ քրեական օրենսգրքի շատ հոդվածներ ի հայտ կգան, որոնք խախտվել են այս հրամանի կիրառման արդյունքում: Այնպես որ՝ նախաքննական մարմինը սկսել է Միքայել Հարությունյանից, իսկ Մի­քայել Հարությունյանը դրանից առաջ Փաստահավաք խմբում ըստ էության մատնացույց է արել Ոո­բերտ Քոչարյանի պարտադրանքն այս հրամանին: Հիմա նախաքննա­կան մարմինը տեսնում է, որ այս բո­լոր գործողությունները միտված են եղել իշխանությունը զավթելուն, այն, ինչ տեղի է ունեցել բանակի ներգրավմամբ՝ իշխանազավթություն է տեղի ունեցել Մարտի 1-ին: Ոչ թե ցուցարարներն են զինված հարձակում կամ ապօրինի սահ­մանադրական կարգը փոխելու գոր­ծողություններ արել, այլ պարզվում է իշխանությունները դեռ փետրվար ամսին Ոոբերտ Քոչարյանի անմի­ջական հրահանգավորումով իրա­կանացրել են ապօրինի գործողու­թյուններ նաև Սահմանադրության խախտմամբ. Սահմանադրությունն ակնհայտ խախտվել է և նույնիսկ չեն փորձել մի հատ իրավաբաննե­րի հետ խորհրդակցեն այս թեմա­յով, որ գոնե հիմա չխոսեն, որովհե­տև դա այնքան ակնառու է և դրա մասին խոսելն իրենց դեմ է ամբող­ջությամբ շուռ գալու:

- Պարոն Քոչարյան, ճի՞շտ էր Մի­քայել Հարությունյանից սկսելը:

- Որտեղից էլ սկսեին, ճիշտ է, բայց ես կարծում եմ՝ Միքայել Հարու­թյունյանից սկսելը շատ ավելի ճիշտ էր: 0038 հրամանով ի ցույց է դրվում Քոչարյանի որպես նախա­գահ իր լիազորությունների գերա­զանցումը, որովհետև նոր Սահ­մանադրությամբ Ոոբերտ Քոչար­յանն իրոք ունի անձեռնմխելիության իրավունք, եթե իր գործողություննե­րը չեն հակասել ՀՀ օրենսդրությանը, և միայն այս հարամանի գոյությու­նը, Հարությունյանի բացատրու­թյունները և ԶՈԻ սպայակազմի բա­ցատրություններն են, որոնք հնարա­վորություն են տալիս ի հայտ բերել Ոոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին իր լիազորություններից դուրս գալու փաստը: Դա է, որ հնա­րավորություն է տալիս Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիու­թյունից, կանչել հարցաքննության և մեղադրանք առաջադրել:

- Քոչարյանն ասում էր, որ չի ցան­կացել, որ բանակը ներգրավվի ներ­քաղաքական զարգացումներին, բայց տեսանյութեր կան, թե ինչպես են սահմանից մայրաքաղաք բեր­վում զինվորականներն ու զինտեխնիկան: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ինքը փորձում է պաշտպանվել այնտեղ, որտեղ պարզապես պետք է ինքը բացատրություններ տա որ­պես այդ երկրի այն ժամանակվա համար մեկ պատասխանատու, ին­քը չցանկանալով, բայց բանակին ուղղորդել է այդտեղ վերջին հաշվով փետրվարի 29-ի իր այդ ելույթում ասում է՝ իրավիճակ է ստեղծվել, որ մենք ստիպված պետք է բանակի հնարավորություններից օգտվենք, այդ ո՞նց եղավ, որ չի ցանկացել, հենց ինքը ուղղակի այդ ժամանակ բանակին ցուցում տվեց, որ բանա­կին պետք է օգտագործենք... ինքը ստում է ակնհայտ և կարծում եմ, որ նախաքննական մարմնում արդեն իր ցուցմունքները նաև իր դեմ ուղղ­վի, այնպես որ մինչև հուլիսի 25-ն ինքը ժամանակ ունի լուրջ վերանա­յելու իր պաշտպանական տակտի­կական հնարավորությունները։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ