Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀՈԴՎԱԾՆԵՐ

«Ժողովուրդ». Սահմանադրական կարգի տապալումը 2008-ին էլ է եղել

10:55 11 Հլս 2018
Դիտումներ 55
«Ժողովուրդ». Սահմանադրական կարգի տապալումը 2008-ին էլ է եղել

Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ պաշտպանու­թյան նախկին նախարար Միքայել Հա­րությունյանին հասցեագրված մեղադ­րանքում ոչ մի խախտում չկա, և Սահ­մանադրություն չի խախտվել: Երեկ՝ կա­ռավարության նիստից առաջ, նա, լրագ­րողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեղադրանքնե­րին, ասել է, թե վերջինս իրավաբան է, կարող է իր կարծիքն ունենալ, սակայն Խաչատրյանն էլ իր կարծիքը չի փոխում:

Ինչից սկսվեց ամեն ինչ

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառա­յությունը հայտարարություն տարածեց, հա­մաձայն որի 2008 թվականի մարտի 1-ի ող­բերգական իրադարձությունների վերա­բերյալ հարուցված քրեական գործի շրջա­նակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Մի­քայել Հարությունյանին: ՀՔԾ-ի հաղոր­դագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարե­լու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: Դրանից հետո տարբեր լրատ­վամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր:

Եվ դրանից հետո արդեն տևական ժա­մանակ է, ինչ իրավաբանների միջև բանա­վեճ է ընթանում: Արդեն հուլիսի 4-ին լրագ­րողների հետ զրույցում արդարադատու­թյան նախարար Դավիթ Հարությունյանը հակասահմանադրական էր անվանել Մի­քայել Հարությունյանին առաջադրած մե­ղադրանքները՝ ընդգծելով, որ այն հոդվա­ծը, ըստ որի նրան մեղադրանք են առաջադրել, ուժի մեջ է մտել 2009 թվականից, այսինքն՝ ենթադրյալ հանցագործությունն իրականացնելուց հետո, և այն հետադարձ ուժ չի կարող ունենալ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ իր հերթին նշել էր, որ ոչ մի սխալ չկա, պարզապես հոդվածի հա­մարն է փոխվել, սակայն դրանից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, և հարցը շա­հարկումների թեմա է դարձել:

Ինչ հոդվածի մասին է խոսքը, և ինչ են կարծում մասնագետները

Նախ նշենք, որ Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300.1 հոդ­վածը սահմանում է, որ «Սահմանադրա­կան կարգը տապալելը՝ Սահմանադրու­թյան 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակար­գում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ տա­սից տասնհինգ տարի ժամկետով»: Իսկ ահա 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փո­խարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը: Այն ժամանակ գոր­ծած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պե­տական իշխանությունը յուրացնելը՝ Սահ­մանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնու­թյամբ տապալելուն կամ Հայաստանի Հան­րապետության տարածքային ամբողջակա­նությունը բռնությամբ խախտելուն ուղղ­ված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տա­րի ժամկետով»: Սահմանադրագետները պարզաբանում են, որ եթե այժմ գործեր 2008 թվականին գործող օրենսգիրքը, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղ­սագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադ­րելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործու­թյան հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է:

Հավելենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները կատարվել էին 2009 թվականին, և պարզվում է, որ իշխանու­թյունը յուրացնելու մասին հոդվածը խմ­բագրելու մասին օրենքի համահեղինակը հենց Դավիթ Հարությունյանն է եղել: Նա իր ելույթում էլ առաջարկել էր, որ յուրաքանչ­յուր հանցակազմ առանձին սահմանվի, այ­սինքն՝ ի՞նչ է իշխանությունը զավթելը, ի՞նչ է իշխանությունը պահելը:

Ինչ է ստացվում

Այսքանից հետո արձանագրենք, որ սահ­մանադրական կարգի տապալումը հանցա­գործություն է եղել նաև 2008 թվականին, պարզապես 2008 թվականին գործած Քրե­ական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողու­թյունները նկարագրված են եղել 300 հոդ­վածում, որը վերնագրված էր՝ «Պետական իշխանությունը յուրացնելը»: Այսինքն՝ պարզապես առանձին հոդվածում չի եղել և առանձին է դարձել միայն 2009 թվակա­նին, այն էլ Դավիթ Հարությունյանի նախա­ձեռնությամբ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ