Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին

10:25 11 Հլս 2018
Դիտումներ 182
«Ժողովուրդ». Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին

ՀՔԾ պետը պատասխանատվության մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրա­վիճակի մասով զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, էլեկտրիկ-Երևան, Սարի թաղ, ինչպես նաև այս տարվա ապ­րիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հա­տուկ միջոցների կիրառման գործին նոր ըն­թացք եք տվել և չի բացառվում, որ Լևոն Երանոսյանին պատասխանատվության կանչեք: Իրեն կանչե՞լ եք կրկին հարցաքն­նության, և կոնկրետ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

- Եթե նկատել եք, մենք հարցաքննված անձանց մասին տեղեկատվությունը ամ­բողջ ծավալով չենք տալիս, և այս պահին ձեռնպահ կմնամ այդ տեղեկատվությունը տալուց:

- Ինչպես գիտենք, վերոնշյալ դեպքերին ականատես է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը այդ ժամանակա­հատվածում եղել է Երևանի ոստիկանա­պետը: Իր մասով ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ տեղեկություններ կան, որ նրան ևս առաջիկայում կկանչեք հար­ցաքննության:

- Եթե քրեական գործով նման անհրաժեշ­տություն լինի, չկա նման պաշտոնատար անձ, որին կանչելու հարցում կաշկանդվա­ծություն լինի:

֊ Անգամ եթե ներկայիս իշխանություննե­րի կողմից նա նոր պաշտոնի՞ է նշանակվել:

- Իշխանության հետ լինելու կամ չլինելու խնդիր չկա, գոյություն ունի քրեական գոր­ծի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահատման խնդիր․ այդ հանգամանքների բացահայտման խնդրից ելնելով է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է այս կամ այն անձին հարցաքննության կանչել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց ՀՀ ոստիկանա­պետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանից հետաքրքրվել, թե իրեն կանչել են հար­ցաքննության, թե ոչ, մեղադրանք առա­ջադրվել է, թե ոչ: Սակայն նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց՝ ասելով. «Վատառողջ եմ, ինձ զանգահարեք երկու օրից, չեմ կարող խոսել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ