Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Վեոլիա ջուր»-ը քաղաքացիների համբերության բաժակը լցրել է․ պատկան մարմիններն ի՞նչ են մտածում

11:30 11 Հլս 2018
Դիտումներ 382
«Վեոլիա ջուր»-ը քաղաքացիների համբերության բաժակը լցրել է․ պատկան մարմիններն ի՞նչ են մտածում

Վերջին շրջանում քաղաքացիներն ու մամուլը բարձրաձայնում են «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների ցածր որակի մասին։

ScanNews-ի խմբագրություն են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներիից մի քանիսը։

Նրանք պնդում են, որ ջրանջատումների մասին հաճախ տեղյակ չեն լինում ու ամռան շոգին հայտնվում են անելանելի վիճակում։

Մեր թղթակիցն պատբերաբար արձանագրել է, որ քաղաքացիները դույլերով ու շշերով ցայտաղբյուրի մոտ ջրի համար հերթ են կանգնում ամռան շոգին։

«Մենք արդեն գիտենք, որ ջրանջատումները տգեղ ավանդույթ են դարձել, ուստի իրենց հայտարարությունները կարդում ենք, որ իմանանք՝ երբ ջուր չենք ունենալու, բայց շատ է պատահում, որ իրենց հայտարարությւններն ու ջրանջատումների գրաֆիկը բոլորովին չեն համապատասխանում։ «Վեոլիա ջուր»-ն արդեն հունից հանել է բոլորիս»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մյուսն էլ գանգատվեց` սովորաբար, ջրանջատումներից հետ, երբ դարձյալ ջուրը գալիս է, կեղտաջուր է թափվում ծորակից, որը, բնականաբար, խմել հնարավոր չէ։

«Պատահում է, որ ջուրը բաց ենք թողնում որոշ ժամանակ, որ հոսի, մաքրվի․ ջուրն էլ է ափսոս, մեր վճարած փողն էլ։ Պատահում է նաև այնպես, որ ջուր ենք գնում։ Էլ չեմ ասում, որ հիգիենայի հետ կապված՝ խնդիրներ են առաջանում․ բա մարդ ամռան տապին 12 կամ էլ 24 ժամով ջուր չունենա՞։ Շատ դժգոհ ենք «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայություններից։ Շատ վատ են աշխատում․ այս հարցի մասին պատկան մարմիններն ի՞նչ են մտածում»,- եզրափակեց քաղաքացին։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Դասը վարում է Բենջամին Ֆրանկլինը
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 149
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 15
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 47
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Սերժի Վաչոյին կալանավորել են
16:18 ԱՅՍՕՐ
Դիտումներ 192
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Կառավարության նիստը՝ ուղիղ
11:05 ԱՅՍՕՐ
Դիտումներ 24
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 15
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 213
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 15-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԸՆՏՐԱՆՔ
21:00 14 Նմբ 2018
Դիտումներ 239
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ