Անկարգություններ՝ Ադրբեջանում. զոհվել է 2 ոստիկան

Հուլիսի 10-ի գիշերը Գյանջայում ցուցարարների և իրավակարգի ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է ոստիկանության 2 սպա: Ձերբակալվել է մոտ 40 մարդ:
Վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ին՝ Turan-ը հայտնում է, որ հուլիսի 10-ին մոտ 20:00-ին արմատականորեն տրամադրված 150-200 մարդիկ հավաքվել են Գյանջայի գործադիր իշխանության շենքի առջևի հրապարակում, փորձել են կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Ոստիկանության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում հակաիրավական գործողությունները կանխվել են, մոտ 40 մարդ է ձերբակալվել և տեղափոխվել Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչություն: Մնացյալը տարաքից փախել են:
Ապօրինի գործողությունները կանխելիս ծակող-կտրող գործիքներից ստացած հարվածների հետևանքով զոհվել են Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ: