Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սիլվա Այվազյան․ Բնությանը մեծ օգուտ տված կլինենք, եթե ազատվենք պլաստիկից

11:00 11 Հլս 2018
Դիտումներ 568
Սիլվա Այվազյան․ Բնությանը մեծ օգուտ տված կլինենք, եթե ազատվենք պլաստիկից

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում աստիճանաբար արգելվելու է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Նախարարի դիտարկմամբ՝ նախաձեռնվում է գործընթաց՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման հետ կապված: Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կշարունակվի մարզի մակարդակով, և Հայաստնաը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկը կարգելվի: 

Թեմայի շուրջ Scannews-ը զրուցեց Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող («Շրջակա միջավայրի մոնիտորնգի և տեղեկատվության» ՊՈԱԿ) Սիլվա Այվազյանի հետ։ Մեր հարցին, թե ինչ նկատի ունի նախարարն իր այս հայտարարությամբ, Ս․ Այվազյանը պատասխանեց 

«Եվրոպական հանձնաժողովը մտադիր է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը։ Բացի այդ, արդեն մի քանի երկրներում պլաստիկի օգտագործման արգելք կա, այս մասին նշել է նաև նախարարը»։

Իսկ թե ինչ վտանգ է կանխարգելվում նման կերպ, Սիլվա Այվազյանն ընդգծեց․ 

«Ինչպես գիտենք, պլաստիկը համարվում է դարի չարիքը։ Պլաստիկի քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, մինչդեռ թուղթը, օրինակ, քայքայվում է շատ արագ։ Այնպես որ, բնությանը մեծ օգուտ կլինի փոխարինել պլաստիկը այնպիսի նյութերով, որոնք բնության մեջ կենսաբանական քայքայման են ենթարկվում, կամ օգտագործել ապակյա բաժակներ։ Հաշվարկներ կան, որ 2050 թվականին պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին օվկիանոսում, եթե այսպես շարունակվի»։ 

Մեր դիտարկմանը, թե արդյոք ավելի ծախսատա՞ր է պլաստիկը թղթով կամ ապակիով փոխարինելը, բնապահպանը նկատեց․ 

«Օրինակ պոլիէթիլենային տոպրակները կտորով փոխարինելը ծախսատար է, քանի որ կտորը ավելի թանկ է, բայց կտորի տոպրակը տարիներով կարելի է օգտագործել։ Մեր տատիկները ժամանակին կտորի տոպրակներ են օգտագործել։ Երբ որ մի քանի սուպերմարկետներ տոպրակները վճարովի դարձրեցին, այդ ժամանակ սպասվում էր, որ կնվազի պոլիէթիլենային աղբի քանակությունը, սակայն կարելի է ասել, որ անարդյունավետ էր, քանի որ նվազման առանձնահատուկ միտում չի նկատվում»։

Անի Եղիազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ