Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Ստորջրյա աշխարհներ․ Քաղաք Բայի, Իտալիա

22:00 16 Օգս 2018
Դիտումներ 374
Ստորջրյա աշխարհներ․ Քաղաք Բայի, Իտալիա

Շատ հետաքրքիր է իտալական Բայի քաղաքի պատմությունն ու ճակատագիրը։ Բային զբաղեցնում էր Նեապոլիտանյան ծոցի գեղատեսիլ ափը, բայց մի քանի հարյուրամյակ առաջ ջրի տակն է անցել հրաբխային ակտիվության արդյունքում։ Բային հիմա էլ ասոցացվում է կոռուպցիայի ու շվայտ կյանքի հետ։

Картинки по запросу ГОРОД БАЙИ

Քաղաքում շատ հարուստ մարդիկ են ապրելիս եղել, որոնք չեն առանձնացել ազնվությամբ ու օրինավոր լինելով։ Վարկածներից մեկի համաձայն՝ դեռ մինչպատմական ժամանակաշրջանում քաղաքում հարյուրավոր արհեստանոցներ են գործել, որոնք զբաղվել են արժեքավոր արձաններն ու այլ պատմական մասունքները պատճենելով։

Картинки по запросу ГОРОД БАЙИ

Կեղծ արվեստի գործերի առևտուրը մեծ մասշտաբների է հասել։ Դրանց մի մասը վաճառվել է Հռոմի շուկաներում, ինչն էլ ապահովել է Բայիի ծաղկունքը։

Картинки по запросу ГОРОД БАЙИ

Հին քաղաքն ապրում էր մշտական անգործության ու զվարճանքների մթնոլորտում, այստեղ անհավանական գեղեցիկ առանձնատներ են կառուցվում, որոնց կարող էին նախանձել անգամ արքայական պալատների տերերը։ Հռոմեական կայսրության մայրամուտին քաղաքն ավերվել ու ժամանակի ընթացքում դատարկվել է։

Картинки по запросу ГОРОД БАЙИ

Հին քաղաքի կենտրոնը համարվում է Պոցուոլի ծովախորշը, որը մեծ հռչակ է վայելում դրայվերների շրջանում և ափից ընդամենը հարյուր մետրի վրա է գտնվում։ Սուզվելու ժամանակ կարելի է տեսնել մոզաիկաներով զարդարված հին շինությունների ավերակները, շքեղ վիլաների կայուն մնացած մասերը, որոնք այսօր ծովային կենդանիների տունն են դարձել։

Похожее изображение

Քաղաքի ջրասույզ լինելուց հետո կանգուն են մնացել նաև մի քանի անտիկ արձաններ, որոնք հպարտ կանգնած են ջրի մեջ արդեն ավելի քան 1500 տարի։ Ծովափնյա քաղաք Բային այսօր էլ հայտնի նավահանգիստ է, որի պատմական հուշարձանների մի մասը թաքնված է ջրի տակ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Դասը վարում է Բենջամին Ֆրանկլինը
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 149
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 15
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 47
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Սերժի Վաչոյին կալանավորել են
16:18 ԱՅՍՕՐ
Դիտումներ 193
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Կառավարության նիստը՝ ուղիղ
11:05 ԱՅՍՕՐ
Դիտումներ 24
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 15
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 213
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 15-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԸՆՏՐԱՆՔ
21:00 14 Նմբ 2018
Դիտումներ 239
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ