Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Աշխարհի ամենազարմանալի տները․ Տուն քարի մեջ, Պորտուգալիա

22:00 10 Հլս 2018
Դիտումներ 1167
Աշխարհի ամենազարմանալի տները․ Տուն քարի մեջ, Պորտուգալիա

Պորտուգալիայում զբոսանքի սիրահար հյուրերը հնարավորություն ունեն տեսնել յուրահատուկ տուն-քարը։ Ի տարբերություն միլիոնավոր մյուս «նորմալ» տների, այն կառուցված է ոչ թե «քարից», այլ «քարի մեջ»։ Տունը գտնվում է գեղատեսիլ լեռնային տեղանքում՝ ֆաֆե քաղաքից ոչ հեռու։ Այն կառուցվել է 1974 թվականին։ 40 տարի առաջ ձեռներեց շինարարների ուշադրությունը գրավում է հսկայական քարը, և նրանք որոշում են խնայել շինանյութի վրա ու սենյակներ կառուցել հենց քարի մեջ՝ ինքնատիպ նախագիծը կյանքի կոչելու համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ։

Casa do Penedo Portugal stone house 4

Ինքնատիպ տունը երկհարկանի է։ Առաջին հարկում բուխարիով ընդարձակ հյուրասենյակն է։ Վատ եղանակից քար-տունը պաշտպանվում է հուսալի կղմինդրե տանիքով, իսկ շրջակա բնապատկերներով հիանալ կարելի է ինքնատիպ ասիմետրիկ պատուհաններից, որոնք նույնպես ձեռքի աշխատանք են։

Չնայած նրան, որ հիմա տանը ոչ ոք չի ապրում, այն ամբողջությամբ պիտանի է բնակության համար ու չի օգտագործվում այլ նպատակներով։ Անսովոր տունը դարձել է Գյուեմարաես շրջանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն ու փաստացի ամեն օր հետաքրքրասեր զբոսաշրջիկների է հյուրընկալում։

Casa do Penedo Portugal stone house 11

Տան բակում լողավազանով հանգստի գեղեցիկ գոտի է։ Տունը շրջապատված է գեղեցիկ բույսերի ու ծաղիկների կոմպոզիցիաներով։ Վարկածներից մեկի համաձայն տան հեղինակը դիզայներներ են, որոնք նախըտրել են գաղտնի պահել իրենց անունները։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ «քարի մեջ տան» գաղափարը պարզապես շինանյութի հարցում խնայելու բնական ձգտման արդյունք է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2199
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2162
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4305
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2058
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2359
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 480
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ