Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են էներգետիկ համագործակցության ծրագրերը

14:17 10 Հլս 2018
Դիտումներ 38
Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:

Քննարկվել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին և «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին և դրանց ծավալների ավելացման հնարավորություններին:

Զրուցակիցները ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:

Երկուստեք կարևորվել է նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործունության ակտիվացումը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ