Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Եկամտահարկը նվազեցնելու ՀՀԿ-ականների առաջարկը չանցավ

14:08 10 Հլս 2018
Դիտումներ 41
Եկամտահարկը նվազեցնելու ՀՀԿ-ականների առաջարկը չանցավ

ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են նվազեցնել եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս: Կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների:

«Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որ ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք և ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենիսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին»,- ընդգծեց Փաշինյանը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ