Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Վարդանյան. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ»

12:20 10 Հլս 2018
Դիտումներ 117
Արա Վարդանյան. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ»
Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին ղեկավար Արա Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․
«Սիրելի´ հայրենակիցներ,
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը եւ բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը: Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:
Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:
Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու եւ խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում եւ Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ եւ Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2199
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2162
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4305
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2058
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2359
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 480
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ