Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Ազգաբնակչության համաշխարհային օրն է

10:30 11 Հլս 2018
Դիտումներ 248
Ազգաբնակչության համաշխարհային օրն է

Միավորված Ազգերի Կազմակերպության տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի ազգաբնակչության թիվը հասել է մոտ 5 միլիարդի, և այդ օրը ստացել է Հինգ միլիարդի օր անվանումը (Five Billion Day)։

Երկու տարի անց՝ 1989 թվականին ՄԱԿ-ը հաստատում է միջազգային տոնը՝ Ազգաբնակչության համաշխարհային օրը (World Population Day), որն ընդունված է նշել ամեն տարի հուլիսի 11-ին։

1960-ականներին աշխարհում ազգաբնակչության արագ աճը ՄԱԿ-ի լուրջ անհանգստության առարկան է դառնում։ 1960-1999 թվականներին աշխարհում բնակչության թիվը երկու անգամ ավելանում է և 1999-ի հոկտեմբերին հատում 6 միլիարդի սահմանը։

Հինգ միլիարդի օրվա 20-ամյակին՝ 2007-ի հուլիսի 11-ին, աշխարհի ազգաբնակչության թիվը հասնում է մոտ 6,7 միլիարդի։ Ամեն տարի համաշխարհային բնակչության թիվն ավելանում է 83 միլիոնով։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2030 թվականին Երկրի վրա կապրի 8,6 միլիարդ մարդ, իսկ 2050-ին՝ 9,8 միլիարդ, 2100-ին՝ 11,2 միլիարդ։

21-րդ դարում հատկապես սկսել է սրանալ գլոբալ տաքացման հարցը, որի պատճառներն են բնակչության ընդհանուր թվի աճն ու մարդկային գործունեությունը։
Ազգաբնակչության համաշխարհային օրվա նպատակն է՝ ուշադրություն հատկացնել ազգաբնակչության հարցերին, ընդհանուր զարգացման ծրագրերին ու համընդհանուր խնդիրների լուծման փնտրտուքին։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Դասը վարում է Բենջամին Ֆրանկլինը
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 149
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 15
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 47
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Սերժի Վաչոյին կալանավորել են
16:18 ԱՅՍՕՐ
Դիտումներ 193
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Կառավարության նիստը՝ ուղիղ
11:05 ԱՅՍՕՐ
Դիտումներ 24
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 15
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 213
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 15-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԸՆՏՐԱՆՔ
21:00 14 Նմբ 2018
Դիտումներ 239
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ