Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՍՊՈՐՏ

«Փյունիկն» ու «Բանանցը» հրաժարվել են հավաքականներ գործուղել 29 ֆուտբոլիստների

19:15 09 Հլս 2018
Դիտումներ 76
«Փյունիկն» ու «Բանանցը» հրաժարվել են հավաքականներ գործուղել 29 ֆուտբոլիստների

«2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների և միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ և անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ:

Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան «Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն:

Հետևաբար, և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա»:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ