Աշխարհի գլխապտույտ ելարանները․ Մաչու-Պիկչուի աստիճանները, Պերու

Պերուի բարդ լեռնային տեղանքում տեղավորված Մաչու-Պիկչու հին քաղաքը ամենագրավիչ վայրերից մեկն է նրանց համար, ովքեր սիրում են գահավեժ աստիճաններով զբոսանքները։ Այդպիսի աստիճանները քաղաքի տարածքում բազմաթիվ են, և նրա տեսարժան վայրերը դիտելու համար մեծ ուժեր ու ժամանակ պետք է ծախսեք։
Ամենաերկար ու գլխապտույտ ելարանը տանում է Լուսնի տաճար։ Այն 600 աստիճան ունի։ Աստիճաններով վերելքը փորձություն է թույլ նյարդային համակարգ ունեցողների համար, քանի որ աստիճանները բավականին բարձր են, իսկ հենարաններ ու ցանկապատներ չկան։ Ընդհանուր առմամբ Լուսնի տաճար վերելքը այցելուներից մոտ երկու ժամ է խլում։ Խիզախության ու համբերության պարգևը տաճարից բացվող հրաշալի տեսարանն է ու ամենազարմանալի անտիկ կառույցներից մեկին դիպչելու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ հին քաղաքում քարից պատրաստված մոտ 200 շինություն կա։ Աստիճանները նույնպես քարից են։
Դրանցից շատերը մաշվել են ու տեղ-տեղ քանդվել, իսկ մյուսները վախեցնում են իրենց փխրուն տեսքով ու հենվելու հնարավորությունից զուրկ լինելով։ 2011 թվականից սկսած՝ հնագիտական արժեք ներկայացնող շրջան մուտքը սահմանափակ է։ Կոմպլեքս այցելել կարող է օրական 2․500 մարդ։ Մաչու-Պիկչուն ճարտարագիտական տեսանկյունից եզակի օբյեկտ է։
Քաղաքը կառուցվել է հարյուրավոր տարիներ առաջ դժվարհասանելի տեղանքում։ Այն փաստը, որ այստեղ կարելի է զբոսնել նաև այսօր, արդեն իսկ ֆանտաստիկ է թվում։
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը