Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հուլիսի 9

09:30 09 Հլս 2018
Դիտումներ 206
Պատմության այս օրը. հուլիսի 9
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2011 - Հարավային Սուդանն անկախացավ Սուդանից։

2006 - Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից 203 մարդուց զոհվում է 124-ը։

1982 - Լուիզիանայում Pan American ընկերության Boeing 747-ի վթարի հետևանքով զոհվում է 145 մարդ։

1972 - Վեց տարվա դադարից հետո կրկին բեմ է բարձրանում Փոլ ՄաքՔարթնին։ Նրա «The Wings» խումբը իր առաջին համերգն է տալիս ֆրանսիական Շատովիյոն քաղաքում։

1964 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, ռոք աստղ, Hole ռոք խմբի մենակատար Քորթնի Լավը։

1964 - Անգլիայի հիթ-շքերթը գլխավորում է «The Animals» խմբի կատարմամբ «Ծագող արևի տունը» երգը։

1957 - Հայտնաբերվում է Մենդելեևի աղյուսակի 102-րդ տարրը՝ նոբելիումը։

1956 - Ծնվել է ամերիկացի դերասան, 2 «Օսկարի» դափնեկիր Թոմ Հենքսը։

Картинки по запросу tom henks

Հենքսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ֆորեսթ Գամփ», «Կանաչ մղոն», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Փրկել շարքային Ռայանին», «Լրտեսների կամուրջը», «Դա Վինչիի կոդը», «Գաղտնի դոսյե», «Հրաշք Գուդզոնում»։

1947 - Ծնվել է բրիտանացի վիրտուոզ հարվածային գործիքներ նվագող Միտչ Միտչելը։

Առավել հայտնի է որպես «The Jimi Hendrix Experience» խմբի հարվածային գործիքներ նվագող։

1946 - Ծնվել է AC/DC ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ Բոն Սքոթը։

«Classic Rock» բրիտանական պարբերականի վարկածով «բոլոր ժամանակների լավագույն 100 ֆրոնտմենների» ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը։

1938 - Ծնվել է ռուս դերասանուհի Լիա Ախեջակովան։

Картинки по запросу лия ахеджакова

Նրա տաղանդը լավագույնս բացահայտվել է Էլդար Ռյազանովի ֆիլմերում («Ավտոտնակ» «Ավետյաց երկինք», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»)։

Տարբեր ֆիլմերում խաղում է հայուհիների դերեր («Անուշ մայրիկը», «Երբ ես հսկա կդառնամ» և այլն)։

1919 - 115 դեմ ու 208 կողմ ձայներով գերմանական ռեյխստագը վավերացնում է Գերմանիայի համար ստորացուցիչ Վերսալի պայմանագիրը։

1918 - ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոճանապարհային վթարը՝ «Գնացքի մեծ աղետը»։

1887 - Անգլիացի թղթի գործարանատեր Ջոն Դիքինսոնը թուղթ արտադրողների ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացնում է թղթից առաջին անձեռոցիկները։

1816 - Արգենտինան հռչակեց անկախություն Իսպանիայից։

1788 - Կոննեկտիկուտը դառնում է ԱՄՆ հինգերորդ նահանգը։

1558 - Ժնևն անկախանում է Շվեյցարիայից։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ