Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Արևադարձային մուսոնները մաքրում են Հարավային Ասիայի օդը՝ աղտոտելով ամբողջ աշխարհը

23:30 09 Օգս 2018
Դիտումներ 159
Արևադարձային մուսոնները մաքրում են Հարավային Ասիայի օդը՝ աղտոտելով ամբողջ աշխարհը

Ամեն տարի՝ չոր ձմեռային սեզոնին, Հարավային Ասիան ծածկվում է փոշով և ծխով, որը հայտնի է որպես Ասիական շագանակագույն ամպ, իսկ գարնան սկիզբին փոշին անհետանում է: Այժմ Մաքս Փլանքի անվան Քիմիայի ինստիտուտի գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ տարածաշրջանի օդը մաքրում են արևադարձային մուսոնները, սակայն դրանք միևնույն ժամանակ աղտոտիչ նյութերը տարածում են ամբողջ աշխարհով, հաղորդում է Vesti-ն:

Մուսոնները հսկայական օդային զանգվածներ են տեղաշարժում և որոշիչ դեր ունեն Հարավային Ասիայի կլիմայի ձևավորման գործում: Ամռանն այս քամիները խոնավ օվկիանոսային օդ են ուղղում դեպի Հիմալայները և իրենց հենց ամպրոպային ամպեր են բերում, որոնք ամիսներ շարունակ տարածաշրջանը հեղեղում են առատ անձրևներով: Ձմռանը մուսոնները շրջվում են հակառակ ուղղությամբ՝ «սնելով» չոր սեզոնը:

Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի օդի աղտոտման հիմնական աղբյուրը բնական վառելիքի այրումն է: Օրինակ, վերջին տասնամյակում ազոտային օքսիդի և ծծմբի երկօքսիդի արտանետումներն ավելացել են 50 տոկոսով: Գիտնականները վաղուց կասկածում էին, որ հզոր օդային հոսքերը կարող են փոշի և վնասակար գազեր բարձրացնել ամպերից վեր, որտեղից էլ դրանք հանգիստ կերպով տարածվում են բոլոր հնարավոր ուղղություններով:

Հեղինակների՝ Science ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ աղտոտող նյութերի հիմնական տարածողները մուսոնների հետ կապված հակացիկլոններն են, որոնք մասնիկները բարձրացնում են 15 կիլոմետր բարձրության վրա, ապա տեղափոխում են հազարավոր կիլոմետրեր այն կողմ: Ընդ որում, աղտոտման հիմնական աղբյուրը ոչ թե Չինաստանն է, այլ՝ Հնդկաստանը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ