Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. սեպտեմբերի 14

09:30 14 Սեպ 2018
Դիտումներ 332
Պատմության այս օրը. սեպտեմբերի 14
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2010 - Ֆրանսիայի սենատը հավանության արժանացրեց հասարակական վայրերում կանանց փանջարա, չադրա և նիկաբ կրելն արգելող օրինագիծը։

2007 - Ճապոնական Տանեգաշիմա տիեզերակայանից արձակվեց Kaguya միջմոլորակային ավտոմատ կայանը՝ Լուսինն ուսումնասիրելու նպատակով։

2003 - Երկրում անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան միանում է Եվրամիությանը։

2002 - Հանոյում տեղադրվեց 6.5 մետր բարձրությամբ, 30 տոննա քաշով Բուդդայի պողպատե արձանը։

1999 - «Միսս Ամերիկա» մրցույթի կազմակերպիչները թույլատրեցին ամուսնալուծված և արհեստական եղանակով հղիությունն ընդհատած կանանց մասնակցությունը միջոցառմանը։

1994 - Տեղի ունեցավ «Լեոն» ֆիլմի պրեմիերան:

1984 - Ամերիկացի զինվորական օդաչու Ջո Քիթինջերն պատմության մեջ առաջին անգամ օդապարիկով անցավ Ատլանտյան օվկիանոսը։

1983Ծնվել է բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Էմի Ուայնհաուսը։

Հայտնի է իր կոնտրալտո վոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը։

Երկու անգամ արժանացել է Ivor Novello մրցանակին, նրա առաջին ձայնասկավառակը՝ Frank անվամբ (2003), առաջադրվել է Mercury Prize մրցանակաբաշխությանը։ 2007 թվականի փետրվարի 14-ին երգչուհին արժանացել է Brit Award-ի՝ որպես «Լավագույն բրիտանացի երգչուհի» («Best British Female Artist»)։ Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black անվամբ, երգչուհուն Գրեմիի 6 անվանակարգ է ապահովել, որոնցից 5-ում նա կարողացավ հաղթանակ տանել (ներառյալ Record of the Year), որից հետո նա ներառվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես առաջին և միակ բրիտանացի երգչուհին, որ արժանացել է 5 Գրեմի մրցանակի։ 2011 թվականի օգոստոսին Back to Black ձայնասկավառակը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի XXI դարի լավագույն ձայնասկավառակ։

Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլ, ինչպես նաև բրիտանական երաժշտության ժողովրդականացման և ճանաչման մեջ։ Նրա հագուստի հիշվող ոճը բազում դիզայներների ոգեշնչման աղբյուր է եղել։

Մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Կամդանում գտնվող իր տանը ալկոհոլային թունավորումից՝ 27 տարեկանում։

1979 - Աֆղանստանի նախագահ Նուր Մուհամեդ Թարաքին սպանվում է Հաֆիզուլլա Ամինի հրամանով, որը և դառնում է նոր նախագահ։

1959 - «Լունա 2» տիեզերական սարքավորումը աշխարհում առաջին անգամ հասավ Լուսնի մակերևույթին։

1958 - Շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը։

Կոտայքի ջրանցքը սկիզբ է առնում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանի երրորդ աստիճանի դերիվացիայից (խոտորումից)։ Երկարությունը 43 կմ է։ Ոռոգիչ ցանցը լրիվ երեսապատված է։ Ջրանցքի թողարկումից հետո Ակունքի աղբյուրների բարձրորակ ջրերը օգտագործվում են Երևան քաղաքի ջրամատակարարման համար։

1957 - ՄԱԿ-ը դատապարտեց խորհրդային զորքերի մուտքը Հունգարիա։

1947 - Ծնվել է դերասան Սեմ Նիլը։

Картинки по запросу Sam» Neill

Հանդիսատեսին հայտնի է «Յուրայի դարաշրջանի այգի», «Յուրայի դարաշրջանի այգի 3» և «200-ամյա մարդը» ֆիլմերից։

1939 - ԱՄՆ-ում առաջին անգամ օդ բարձրացավ Սիրինսկու VS-300 ուղղաթիռը։

1927 - Ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը զոհվեց ավտոմեքենայի անիվի շարֆը փաթաթվելու պատճառով։

1918 - Օսմանյան զորքերը Նուրի Փաշայի հրամանատարությամբ գրավում են Բաքուն։

1917 - Ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանը հայտարարեց հանրապետություն։

1905 - Ծնվել է գուսան Շահենը (Շահեն Սարգսյան) (մ. 1990 թ.)։

Ներկայացնում ենք գուսան Շահենի «Խռոված էր» երգը Լուսիկ Քոշյանի կատարմամբ.

ԽՌՈՎԱԾ ԷՐ

Այսօր, ես՝ իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր,
Բարև տվի, բարև չառա, գուցե ինձնից խռովա՞ծ էր,
Նայի դեմքին՝ կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր,
Սիրտը՝ ելած, աչքերը՝ թաց, անձրևի պես վարարած էր,
Կայծակ դառած, խփեց անցավ, որոտի պես վրդովված էր:

Ասի՝ էդպես սիրտդ տխուր, ո՞ւր ես գնում, ջանիդ մատաղ,
Կա՛նգ առ, սիրտդ թեթևանա, զուր ես գնում, նանիդ մատաղ,
Ականջ արա, բան եմ ասում, լուռ ես գնում, բոյիդ մատաղ,
Չէ՞ որ, դու՝ իմ, ազիզ յարն ես, ո՞ւր ես գնում, սոյիդ մատաղ,
Արի նստենք, զրույց անենք, սիրտդ ինչո՞ւ պղտորված է:

Ա՜խ իմ յարը, անցավ գնաց, աղաչեցի՝ ետ չդառձավ,
Ուր որ գնաց, հետևեցի, մինչև Լուսո աստղը ելավ,
Գնաց-գնաց ու ման եկավ, սիրտս էլ հանեց հետը տարավ,
Ասավ. - «Շահեն, էդ քո սիրտը, սրտիս դեղ ու դարման չարավ»,
Նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր:

1886 - Ջորջ Անդերսոնը արտոնագրեց գրամեքենայի ժապավենը։

1812 - Ֆրանսիացիների բանակը մտնում է Մոսկվա, սկսվում է Մոսկվայի մեծ հրդեհը։

1752 - Բրիտանական կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցնում է Գրիգորյան օրացույցի։ Նախորդ օրը եղել է սեպտեմբերի 2-ը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ