Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. սեպտեմբերի 13

09:30 13 Սեպ 2018
Դիտումներ 1415
Պատմության այս օրը. սեպտեմբերի 13
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2001 - Ուսամա բին Լադենի ընտանիքի 24 անդամները ՀԴԲ հովանու ներքո օդային ճանապարհով լքեցին ԱՄՆ տարածքը (սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով այդ օրերին փակ էին երկրի բոլոր օդանավակայանները)։

1993 - Յասեր Արաֆաթն ու Իցհակ Ռաբինն ստորագրեցին Պաղեստինյան ինքնավարությունը ճանաչելու մասին համաձայնագիրը։

1991 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մերժեց Իսրայելին տրամադրել 10 միլիարդ դոլար՝ ԽՍՀՄ-ից ներգաղթյալներին համար տներ կառուցելու նպատակով։

1989 - Հարավաֆրիկյան Հանրապետությունում սևամորթ արքեպիսկոպոս Դեսմնդ Թութուի գլխավորությամբ տեղի է ունենում ապարտեիդի դեմ ուղղված ամենամեծ ցույցը։

1989 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը։

1985 - Թողարկվեց Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1968 - Ալբանիան դուրս եկավ Վարշավյան համաձայնագրից։

1965 - Մոսկվայում ձերբակալվեցին գրողներ Ա. Սինյավսկին և Յու. Դանիելը՝ հակասովետական քարոզչության մեղադրանքով։

1965 - ԱՄՆ-ում թողարկվեց «Բիթլզ» խմբի «Yesterday» սինգլը։

1960 - Բիոնիկայի ծննդյան օրը (ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին գիտաժողովը)։

Բիոնիկան կիբեռնետիկայի բաժին է, որ կենդանի բնության մեջ օրգանիզմների ու համակարգերի ֆունկցիաների ուսումնասիրության հիման վրա տարբեր ճարտարագիտական խնդիրների լուծման նպատակով ստեղծում է տեխնիկական սարքեր ու համակարգեր։

1956 - IBM ընկերությունը թողարկեց առաջին կոշտ սկավառակը:

1922 - Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) մտած Աթաթյուրքի զորքերն սկսում են քաղաքի հույն և հայ բնակչության կոտորածը։

1922 - Ծնվել է 5 օկտավիա դիապազոնով ձայն ունեցող պերուացի երգչուհի Իմա Սումակը։

1906 - Առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում։

Ալբերտո Սանթոս-Դյումոնը 1906 թվականի սեպտեմբերի 13-ին Փարիզում իրականացրեց հրապարակային առաջին թռիչքը: Սարքը ուներ բադի ձև և ուղիղ անկյունով թև: Սարքը թռավ 221 մետր տարածք: Առաջին անգամ ինքնաթիռը կարիք չուներ հակադարձ քամու, ուստի հաճախ այս թռիչքը համարվում է որպես շարժիչով ինքնաթիռի առաջին իսկական թռիչք: 

Բացի այդ, քանի որ ավելի վաղ Պիրսի, Յատոյի, Ուոթսոնի և Ռայթ եղբայրների թռիչքները ստացել են ավելի քիչ ուշադրություն ԶԼՄ-ների կողմից, քան Սանթոսինը, այն նաև կարևոր էր ավիացիայի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու տեսանկյունից, մասնավորապես Եվրոպայում և Բրազիլիայում:

1903 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Կլոդետ Կոլբերը։

Похожее изображение

«Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր է, Ամերիկյան կինոակադեմիայի կազմած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 12-րդն է։

Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ առաջադրվել է Օսկարի, ստացել 1-ը լավագույն դերասանուհի անվանակարգում («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»)։

1902 - Մեծ Բրիտանիայում առաջին անգամ, որպես մեղադրանքի ապացույց, օգտագործվեց հանցանքի վայրից վերցրած մեղադրյալի մատնահետքերը։

1501 - Միքելանջելոն սկսեց աշխատել Դավիթի քանդակի վրա:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ