Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. սեպտեմբերի 12

09:30 12 Սեպ 2018
Դիտումներ 213
Պատմության այս օրը. սեպտեմբերի 12

2008 - Խարկովում տեղի ունեցավ Queen խմբի առաջին և այդ ժամանակ միակ համերգը Ուկրաինայում։ Այդ անվճար համերգով խումբն սկսեց իր եվրոպական շրջագայությունը՝ ի աջակցություն ՍՊԻԴ-ի դեմ պայքարի։  

2007 - Ֆիլիպինների նախագահ Ջոզեֆ Էստրադան դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ երկիրը թալանելու համար։

2006 - Confessions Tour-ի շրջանակներում Մադոննան առաջին անգամ ժամանեց Ռուսաստան և համերգ տվեց Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում։

2002 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց կրկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալու ԱՄՆ-ի մտադրության մասին, որի կազմից դուրս էր եկել 18 տարի առաջ։

1980 - Թուրքիայում Ահմեթ Քենան Էվրենի գլխավորությամբ իրականացվում է ռազմական հեղաշրջում։

1963 - Բրիտանական հիթ-շքերթում առաջին տեղը գրավեց «Բիթլզը» «She Loves You» երգով։

1961 - Ծնվել է ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերը։

1959 - Մեկնարկեց Խորհրդային «Լունա 2» միջմոլորակային կայանը։

1957 - Ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմերը։

Բազմաթիվ երաժշտություններ է գրել ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր է։

Զիմերը երաժշտություններ է գրել «Գլադիատոր», «Անձրևի մարդը», «Առյուծ արքան», «Սկիզբ» ֆիլմերի համար։

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։

1944 - Ծնվել է 20-րդ դարի ամենանշանավոր ու հայտնի երգիչներից մեկը՝ Բարրի Ուայթը։

1943 - Օտտո Սկորցեն բանտարկությունից ազատեց Բենիտո Մուսոլինիին։

1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո Lascaux քարանձավում հայտնաբերվում են նախամարդու արած նկարներ։

1921 - Ծնվել է ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը։

Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 40 լեզուներով և վաճառվել ավելի քան 30 միլիոն օրինակով։

Ամենահայտնի գործը «Սոլյարիսն» է։

1740 - Մի քանի տարի նամակագրությունից հետո հանդիպեցին Վոլտերն ու Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը։

1722 - Ռուսական զորքերը գրավում են մինչ այդ Պարսկաստանի կազմի մեջ գտնված Դերբենդը և Բաքուն։

1683 - Վիեննայի ճակատամարտը. եվրոպական մի քանի երկրների բանակներ միավորվում են Օսմանյան կայսրությանը հաղթելու համար։

1624 - Լոնդոնում փորձարկման անցավ առաջին սուզանավը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1007
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ