Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Վերականգնել են հնդկացիների ձայներով աուդիոձայնագրությունները

22:15 09 Օգս 2018
Դիտումներ 233
Վերականգնել են հնդկացիների ձայներով աուդիոձայնագրությունները

Ֆիբի Հերսթի անվան մարդաբանական թանգարանը հետազոտության համար 2774 մոմե գլաններ է տրամադրել, որոնք հարյուր տարի առաջ ձայնագրել է ձայնագրիչ Էդիսոնը։ Գլաններից շատերը ժամանակի ընթացքում վնասվել են, գրում է «Моя Планета»-ն։

Բերկլիում Լոուրենսի անվան ազգային լաբորատորիան հավաքածուն վերականգնելու համար օպտիկական սկանավորման տեխնոլոգիա է մշակել։ Դրանցում նվազագույնը տեղացիների 78 տարբեր լեզուներով ձայնագրություններ կան։ Դրանց մեջ շատ են Իշիի երգերն ու մտորումները, որը վերջինն էր Յախի ցեղախմբից մնացածների մեջ ու մահացել է 1916 թվականին Կալիֆոռնիայում։ Արխիվում նաև ռումսենների լեզվով 27 ձայնագրություն կա։ Այդ լեզվի կրողներն այժմ չկան երկրի վրա։ Վերականգնված հավաքածուն ավելի քան 1000 ժամ տևող ձայնագրություն է պարունակում։ Դրանք կօգնեն գիտնականներին պարզել տասնյակ կորած լեզուների կառուցվածքը ու արտասանությունը։

 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ