Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Որ հորմոնների պատճառով են կանայք գիրանում

20:15 06 Դեկ 2018
Դիտումներ 253
Որ հորմոնների պատճառով են կանայք գիրանում

Կանայք ցանկացած տարիքում շատ խոցելի են հորմոնալ տատանումների և նյութափոխանակության խանգարումների նկատմաբ: Հորմոնների խանգարումը կարող է պայմանավորված լինել նախադաշտանային սինդրոմով, հղիությամբ, դաշտանդադարով և ամենօրյա սթրեսով: Գրում է Tert.am-ը:

Հետազոտողները պարզել են, որ ախորժակը, քաշի տատանումն ու նյութափոխանակության արագությունը կապված են կանացի հորմոնների հետ: Մասնագետները նշում են, որ կանանց հորմոնների աշխատանքի մեխանիզմը հասկանալը կարող է օգնել կարգավորել նիհարելու խնդիրը ավելի լավ, քան անհատական սննդակարգն ու մարզումները:

Որ հորմոնները կարող են խանգարել կնոջը նիհարել

1. Վահանագեղձի հորմոն

Վահանագեղձի հիպոֆունկցիան կարող է հանգեցնել կնոջ մոտ ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Այդ խանգարմանը բնորոշ ախտանշաներն են՝ հոգնածությունը, ցրտի նկատմաբ գերզգայնությունը, գիրանալը, մաշկի չորությունն ու փորկապությունը:

2. Էստրոգեն

Էստրոգենը կանացի սեռական հորմոն է։ Դաշտանդադարի ժամանակ էստրոգենի մակարդակը օրգանիզմում նվազում է, որն էլ և հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման՝ հատկապես որովայնի շրջանում:

3. Պրոգեստերոն

Դաշտանդադարի շրջանում պրոգեստերոնի մակարդակը ևս նվազում է: Այդ հորմոնի ցածր մակարդակը ստիպում է օրգանիզմին պահպանել մեծ քանակությամբ հեղուկ, որն էլ և դառնում է մարմնի ծավալի ու քաշի ավելացման պատճառ:

4. Տեստոստերոն

Որոշ կանայք տառապում են հորմոնալ խանգարումից, որը կոչվում է ձվարանի պոլիկիստոզ: Այդ խանգարումը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ և հանգեցնում է կիլոգրամների ձեռքբերման, դաշտանային ցիկլի խանգարման, դեմքի վրա մազերի, ակնեների և անպտղության առաջացման: Տեստոստերոնը պատասխանատու է կանանց մոտ մկանային զանգվածի համար: Նրա մակարդակի նվազումը դաշտանդադարի շրջանում նվազեցնում է մարսողության մակարդակն ու նպաստում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերմանը:

5. Ինսուլին

Ինսուլին հորմոնը արտազատվում է ենթաստամոքսային գեղձի կողմից: Այս հորմոնը կարգավորում է օրգանիզմում ածխաջրերի ու ճարպերի պաշարները: Ինսուլինի մակարդակի բարձրացումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման:

6. Կորտիզոլ

Սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի մեծացման և որպես հետևանք՝ ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Սթրեսն ու ոչ բավարար քունը հանդիսանում են այն 2 հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան մեջ բարձրանում է այս հորմոնի մակարդակը:
Հորմոնալ դիսբալանսը կարող է կնոջ մոտ ախտորոշվել այն դեպքում եթե առկա են նշված ախտանշանները: Հորմոնների նորմալ մակարդակի վերադարձման համար օգնում են կենսակերպի փոփոխությունը, հատուկ դեղամիջոցներն ու արհեստական հորմոնները:Եթե դուք նկատել եք ձեր օրգանիզմի նման փոփոխություններ, ապա աշխատեք հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել ձեր բժշկին ու կարգավորել հորմոնալ խնդիրները:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ