Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԽՈՐԱԳԻՐ

«Ընտրություններին ընդառաջ»

21:00 15 Հնս 2018
Դիտումներ 268
«Ընտրություններին ընդառաջ»

Ժամանակները փոխվում են, և եթե առաջներում համարվում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տուն կառուցի, ծառ տնկի և զավակ դաստիարակի, ապա հիմա մենք գերադասում ենք քանդել հինը, ծառ կտրել և նախընտրել անվտանգ սեքսը: Ինչևէ, ընտրությունների անհրաժեշտության մասին խոսելն իսկ ավելորդ է: Նույնիսկ ցանկացած հիմարություն պիտի իրագործվի օրենքի սահմաններում, իշխանությունների կարգադրությամբ և իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ. այս է պնդում առաջատար մարդկության փորձը: Մեր ազգաբնակչության զգալի մասն անձնական փորձի հիման վրա է համոզվել, որ ավելի լավ է սխալվել հարսնացու ընտրելիս, քան` թաղապետ: Հիմնական դժվարությունը, իհարկե, թեկնածուներին միմյանցից տարբերելն է: Խոսքը ոչ միայն նախընտրական խոստումների մասին է. դրանք նույնն են բոլորի մոտ անխտիր և հանգեցվում են դրախտի մասնաճյուղի գործարկմանը` ձեր թաղի տարածքում: Զարմանալին այն է, որ այդ տնաքանդները արտաքնապես էլ նման են. հղի կնոջ կազմվածք, հայերեն հիշեցնող կրակոտ ճառեր, «Մերսեդեսներ», դե գնա և տարբերիր: Արդյունքն էլ, հիմնականում, նույնն է. ազգաբնակչությունը համոզվում է, որ իրենց ընտրյալը Ռիչարդ Առյուծասիրտը չէ, քանի որ նախընտրական խոստումները չի կատարում, իսկ դա ասպետին վայել չէ: Ու սկսվում են հերթական գնդիկ-բոքոնիկների ընտրարշավները…Այս գործընթացը կարող է ձանձրացնել, իսկ թե ինչ սարսափելի զգացում է ձանձրույթը` բոլորս գիտենք: Այն ստիպեց գեներալ Պինոչետին պետական հեղաշրջում իրագործել և Մարիպոզայի իր պատմական ճառում նշել.

«Շուտով ես կմեռնեմ, բայց ընտրություններ չեն լինի»: Պինոչետը սխալվեց` վաղ թե ուշ ընտրություններն անխուսափելի են: Ուղղակի պետք է ճիշտ ընտրել ընտրությունների ձևը: Մարդկության վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ բազմաթիվ փոքրիկ, զարթոնք ապրող երկրներ դադարեցին զարգանալ, որովհետև փորձում էին կրկնօրինակել մեծ, առաջատար երկրների փորձը` ազատ և արդարացի ընտրությունների հարցում: Եվ դա պատահականորեն չէ, քանզի վաղուց է հայտնի. «Այն, ինչ թույլատրվում է Յուպիտերին, չի թույլատրվում ցուլին»: Վաղուց հայտնի է նաև, որ զարգացման առաջին անհրաժեշտության նախապայմաններից ամենակարևորը կայունություննն է, այսինքն` եթե ցանկանում եք զարգացում ունենալ, նախ պետք է կրկնօրինակենք որևէ կայուն երկրի փորձ: Այդ նպատակով ամենահարմարը, ըստ իս, Նոր Գվինեայի պապուասներն են, քանզի, որքան ինձ հայտնի է, վերջին հարյուր տարում նրանք ոչ մի ազգային արժեք չեն վերագնահատել:

Պատմեմ, ուրեմն, թե ինչպես են թաղապետ ընտրում Նոր Գվինեայի պապուասները: Գործընթացը չափից դուրս պարզ է. թեկնածուին ստիպում են մագլցել մատղաշ արմավենու կատար, այնուհետ` ծառին կապված լիանաները քաշքշելով սկսում են վիբրացիոն փորձարկումները: Որոշ ժամանակ անց, թեկնածուն թաղապետ է ճանաչվում: Փորձարկմանը չդիմանալու դեպքում, կախված ցեղախմբից, թեկնածուին հասարակական պարսավանքի են ենթարկում, կամ էլ` ուտում: Թաղապետը տարին մեկ անգամ պետք է հաստատի իր կարգը, այսինքն` մասնակցի կրկնվող փորձարկմանը:

Ես ոչ միայն խորապես համոզված եմ, որ մենք ի զորու ենք տեղայնացնելու Նոր Գվինեայի պապուասների իմաստուն փորձը, այլև հստակ տեսնում եմ, թե ինչպես է մեր հուժկու բազուկների ուժից ճկվելու և ուղղվելու Նաիրյան դալար բարդին, որի ճյուղերից էլ փորձելու է կառչել ժպտադեմ Տարզանը` իմ թաղապետը ապագա…

Կարեն Մխիթարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1007
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ