Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Թուրք-բրիտանական ռազմական ինքնաթիռների արտադրությունը հարցականի տակ է

19:30 13 Հնս 2018
Դիտումներ 137
Թուրք-բրիտանական ռազմական ինքնաթիռների արտադրությունը հարցականի տակ է

Ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ բրիտանական «BAE Systems» և թուրքական «TUSAŞ» (Turkish Aerospace Industries) ընկերությունների ստորագրած պայմանագիրը հանդիպել է առաջին խոչընդոտների: Դրանք առաջացել են այն բանից հետո, երբ թուրքական «TUSAŞ»-ը պահանջել է, որպեսզի այդ ինքնաթիռների շարժիչների արտադրությամբ զբաղվող «Rolls-Royce» ընկերությունը իրենց հետ կիսվի շարժիչների տեխնիկական տվյալներով:

«Financial Times»-ի սյունակագիր Լաուրա Փիթելը նշում է, որ այդ փաստը մեծ դժգոհություն է առաջացրել բրիտանական ընկերությունում։ «Rolls-Royce»-ը երբևիցե թուրքական ընկերության հետ չի կիսվի տեխնոլոգիական մանրամասներով։ Պատճառն այն է, որ թուրքական «TUSAŞ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է Կատարի պաշտպանության նախարարությանը։ Իսկ Կատարի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն այս պահի դրությամբ այդքան էլ բարիդրացիական են։

Աղբյուրը նշում է, որ, եթե «Rolls-Royce»-ի հետ թուրքական կողմը համաձայնության չգա, ապա «BAE Systems»-ը դուրս կգա նախագծից, որով փաստորեն կչեղարկվի պայմանագիրը։

Հատկանշական է, որ պայմանագրի շրջանակներում բրիտանացի ինժեներներն արդեն մեկնել էին Թուրքիա և սկսել աշխատել համատեղ նախագծի իրականացման շուրջ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ