Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը

17:15 13 Հնս 2018
Դիտումներ 315
Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը

Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել են Մոսկվայի և Բաքվի միջև տնտեսական, քաղաքական և մարդասիրական փոխգործակցության «լավ տեմպերը»:

«Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ ամեն ինչ շատ կայուն է, խորհրդարանականների գծով կան մշտական շփումներ, հասարակական կազմակերպությունների գծով զարգանում են մարդասիրական կապերը: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել»,- ասել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ես նույնպես կցանկանայի գոհունակություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման առնչությամբ… Այսօր լավ հնարավորություն է նաև փոխանակվել ընթացիկ օրակարգի վերաբերյալ կարծիքներով, որը նույնպես լայն է»,- հավելել է Ալիևը:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում է Ռուսաստանում օգոստոսի 30-ին:

«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք հիմնարար կերպով կքննարկենք և կզբաղվենք դրանով օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում: Բայց մինչ այդ մեր գործընկերները կպատրաստեն ձեր այցը Ռուսաստան»,- ասել է Պուտինը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 907
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 920
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 933
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1701
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 952
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1090
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 906
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ