Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Հունիսի 11-ի ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի փաստով քրգործ է հարուցվել

16:30 13 Հնս 2018
Դիտումներ 133
Հունիսի 11-ի ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի փաստով քրգործ է հարուցվել

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:

Հայաստանի դատախազության հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը Վեդի քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը «շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից, որպես օգնություն, սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100 հազար դրամ կաշառք՝ խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան»:

Չնայած այդ մասին նախապես փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը՝ հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ընտրողի կողմից թեկնածուից, նրա օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կաշառք ստանալու, ինչպես նաև թեկնածուի կողմից իր օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կաշառք տալու հանցագործության հատկանիշներ՝ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ