Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ՔԿ.Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

16:00 13 Հնս 2018
Դիտումներ 207
ՔԿ.Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ռ.Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք ուսուցիչների և աշխատակցի դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և հայտարարել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ռ.Ազիզյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ