Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց

14:53 13 Հնս 2018
Դիտումներ 264
Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց

Այսօր վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, նա ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Ազատ Արձակվեց նաև Գևորգ Սաֆարյանը:

Նշենք, որ անձնական երաշխավորություն ամբաստանյալին տվել էին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները և «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը:

Բացի այդ դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել էր դատարանին մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման` պատճառաբանելով, որ նման մեղմացման հիմքում ընկած է Հայաստանի քաղաքական կյանքում իրադրության փոփոխությունը։

Դատարանի որոշմամբ ընդհանուր առմամբ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս ազատազրկման:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 53
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ