Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մելքումյանը՝ Ջանջուղազյանին․ Այդ տնտեսական աճն ինչո՞ւ զգացնել չի տալիս․ իմ հարցն աննպատակ չէ

14:22 13 Հնս 2018
Դիտումներ 188
Մելքումյանը՝ Ջանջուղազյանին․ Այդ  տնտեսական աճն ինչո՞ւ զգացնել չի տալիս․ իմ հարցն աննպատակ չէ

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսության մակրոմիջավայրի վրա դրական ազդեցություն են ունեցել պղնձի և նավթի համաշխարհային գների դինամիկան։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին դրամն արժևորվել է, բացի այդ՝ Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 7.5 տոկոս։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, սակայն, նշեց՝ էականն այն է, որ քաղաքացին դա զգա:

«Պիտի տնտեսական աճի որակը տեսնենք։ Այդ աճն ինչո՞ւ զգացնել չի տալիս․ իմ հարցն աննպատակ չէ։ Քանի՞ տարի է մեզ պետք, որ անցնենք առաջանցիկ աճին, որ թոշակ ու աշխատավարձ բարձրացնենք», - հարցրեց Մելքումյանը։

Պատասխանելով Միքայել Մելքումյանի հարցերին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ 2016-ին 0,2 տոկոս է աճը եղել, իսկ 2017-ին՝ 7,5 տոկոս։

«Եթադրենք՝ 15 կամ 20 միլիարդ դրամ է ավել եղել, քան թե պիտի լիներ։ Էդ 20 միլիարդ դրամի վրա մենք կարո՞ղ ենք կառուցել երկարաժամկետ սոցիալական պարտավարություններ։ Միջնաժամկերը հետո հանգում է երկարաժամկետի։

Կարծում եմ՝ Ձեր հարցի պատասխանը մենք բոլորս միասին պիտի տանք, երբ որ քննարկելու լինենք մեր առաջիկա ծրագրերը։ Այն ժամանակ, երբ համոզված կլինենք, որ մեր եկամուտները կայուն աճ են երաշխավորում, և կիմանանք՝ ինչո՞ւ է մեր գնահատմամբ այդ աճը կայուն, այդ ժամանակ էլ միասին կգնահատենք, կունենանք ավելի լավ սոցիալական պարտավորություններ, քան ունենք այսօր»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։


Հասմիկ Սարգսյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 58
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ