Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ծովով ներգաղթյալների հոսքը Եվրոպա շարունակվում է

13:45 13 Հնս 2018
Դիտումներ 119
Ծովով ներգաղթյալների հոսքը Եվրոպա շարունակվում է

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ կթույլատրեն 629 ներգաղթյալների մուտքը Վալենսիա քաղաքի նավահանգիստ: Փրկարարական Aquarius նավը միջազգային ջրերում այս օրերին փորձում էր փրկել Լիբիայից տարբեր անօրինական ծովային ճանապարհներով ներգաղթողներին:

Շաբաթ օրը Միջերկրական ծովում է հայտնաբերվել մարդկանցով չափից դուրս բեռնված մի նավ:

«Մենք կարող ենք 2-3 օրով ապահովել այդ մարդկանց սնունդը և ջուրը, սակայն մեր հիմնական մտահոգությունը այդ նավի գերբեռնվածությունն է: Մարդիկ քնում են տախտակամածի վրա, նրանք հոգնած են և թուլացած»,- ասում է Բժիշկներն առանց սահմանի կազմակերպության ներկայացուցիչ Ալոյս Վիմարդը:

Իսպանիայի իշխանությունները դրականորեն են արձագանքել Եվրամիության ու ՄԱԿ-ի Միջերկրական ավազանի երկրներին ուղղված խնդրանքին՝ ներգաթյալներին ժամանակավորապես ընդունելու վերաբերյալ մինչև նրանց մասին վերջնական որոշման կայացումը:

«Չեմ կարծում, որ սա Իտալիայի, Իսպանիայի կամ Հունաստանի խնդիրն է: Սա ամբողջ Եվրոպայի խնդիրն է: Եվրոպական խորհուրդը պետք է կայացնի հստակ որոշում համախմբվածության սկզբունքի ներքո, քանի որ չենք կարող աչք փակել այն խնդիրների վրա, որոնք կարգավորվում են ավելի մոտ գտնվողների կողմից»,- ասում է Իսպանիայի արտգործնախարար Ջոզեփ Բորելը:

Ավելի քան 600 հազար ներգաթյալներ վերջին 5 տարիների ընթացքում ծովային ճանապարհով հասել են Իտալիա: Մինչդեռ Իտալիայի իշխանությունները հրաժարվում են ընդունել ավելի շատ ներգաղթյալների:

Այս հարցում Եվրամիության քաղաքականությունը հայտնի է որպես «Դուբլինյան կանոնակարգ», ըստ որի եվրոպական տարածքում ապաստան փնտրողները պետք է դիմեն դրան Եվրամիության որևէ երկրում, ուր նրանք կժամանեն առաջինը: Այս կանոնը ծանր կացության մեջ է գցել Միջերկրական ծովի մի շարք երկրների, մասնավորապես Հունաստանին, Իտալիային և Մալթային, որոնք ամենամոտն են գտնվում աֆրիկյան մայրցամաքին:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ