Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՍՊՈՐՏ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

11:30 13 Հնս 2018
Դիտումներ 250
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը կասեցվել է։

Պատանիների պայքարին հայ ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։ Հետո արդեն Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը։ Նոյեմբերին էլ Աշգաբադում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին:

Ավելի վաղ reuters-ը հայտնել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաև Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ:

Մինչև 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1695
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ