Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Արսեն Թորոսյան․ Պաշտոնը սեփականություն չէ․ կադրային փոփոխությունները կշարունակվեն

10:55 13 Հնս 2018
Դիտումներ 163
«Ժամանակ». Արսեն Թորոսյան․ Պաշտոնը սեփականություն չէ․ կադրային փոփոխությունները կշարունակվեն

«Ժամանակ»-ի զրուցակիցն է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

- Դուք մի առիթով ասել եք՝ երևի թե արդեն սկսեմ զա­նազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյանե­րի անուններ տալ։ Հիմա կա­րո՞ղ եք տալ անուններ։

- Դա կանխարգելիչ հաղոր­դագրություն էր, որ մենք քնած չենք, ու այն մարդիկ, ովքեր հա­կահեղափոխություն էին մեր ոլորտում պատրաստում, հաս­կանան, որ տապալված են լի­նելու և մատնվելու են անհաջո­ղության։ Միլիոնների մասին արդեն ասել եմ, սկսած առող­ջարանային բուժման համար դուրս գրված միլիոններից, երբ երկրում կա շտապ լուծման կա­րիք ունեցող առողջական խնդրից մահացող մարդ, պետությունը իրեն դա չի կարող թույլ տալ, երբ ունենք քաղցկե­ղից կամ սրտի վիրահատություններից մահացող երեխա­ներ։ Օրենքի տառով են տրվել այդ գումարները, բայց փաս­տացի ի վնաս պետության և ի վնաս օգնության կարիք ունե­ցողների։

- Այդ շղթայում է նաև պետ­պատվե՞րը։

- Հենց պետպատվերի մասին է խոսքը։ Կամ բաշխվել է գու­մար այնպիսի հիվանդանոցի, որն ունի 40 տոկոս ծանրա­բեռնվածություն, բայց գումարը, տրվել է 100 տոկոս ծանրա­բեռնվածության համար, անի­մաստ հաստիքներ են ստեղծ­ված եղել, որոնք կրճատում ենք, որպեսզի գումարները վե­րադարձնենք բյուջե։ Այս պա­հին ֆինանսական մասով զբաղվում ենք վերադարձով, որպեսզի խնայված գումարնե­րը բաշխենք նշածս խնդիրների լուծման համար։ Մենք փոխում ենք պայմանագրերը, կրճա­տումներ ենք անում։

- Թե՞ տարածի հետևից եք գնացել։

- Տարածի հետևից եղել են քրեական գործի հիմքեր, ար­դեն ուղարկել ենք իրավապահ մարմիններին, դրանցով արդեն կզբաղվեն։ Ուղարկել ենք նաև ԱԱԾ։

- Մե՞ծ գումարների մասին է խոսքը։

- Միանվագ փոքր գումար է, բայց տարիների ընթացքում տասնյակ միլիոններ է կազմել... Կնքվել են օրենքի տառին հա­մապատասխան պայմանագ­րեր, բայց պետությանը պատճառել են կրկնակի վնաս, այդ­պիսի գումարների վերադարձը դժվար է պատկերացնել, բայց այն, որ պետք է նման դեպքերը բացառել, դա միանշանակ է։

- Առողջապահության ազ­գային ինստիտուտի, Մար­դասիրական օգնության հանրապետական կենտրոնի տնօրենների նկատմամբ ձեր որոշումը կադրային վրի­պումնե՞ր համարել։

- Առողջապահության ազգա­յին ինստիտուտին առաջարկ է եղել կենտրոնական ապարատ տեղափոխել, որին ընդդիմա­ցավ անձնակազմը, տնօրենը կարծես թե դեմ չէր։ Մարդասի­րական օգնության հանրապե­տական կենտրոնի տնօրենի հետ կապված հակառակ պրո­ցեսն է տեղի ունեցել, այսինքն՝ նախկին տնօրենին են ուժով հեռացրել, իհարկե՝ ոչ ծեծելով, այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ նա հրաժարվել է այդ պաշտոնից, հիմա մրցույթ է հայտարարված, ցանկացողները կարող են մասնակցել։

- Ձեզ մեղադրում են հեղափոխության իներցիայից օգտվելու մեջ՝ կադրային զտումներ անելու համար։

- Այն, որ մարդիկ կան, որ պարտադիր պետք է փոխվեն, ես վստահ եմ դրանում, և ոչ բոլորն են փոխվել։ Իմ որոշումնե­րը կայացնելիս ելնում եմ այն սկզբունքից, որ դրանք չանդ­րադառնան աշխատանքի վրա։ Եթե դեռ որոշ մարդիկ մնացել են իրենց տեղերում, այն պատ­ճառով են մնացել, որ ես վստահ չեմ, թե նրանց արագ փոխելով մենք ապահովագր­ված կլինենք նման ռիսկերից։ Կադրային փոփոխություններ դեռ էլի կլինեն։ Հեղափոխության իներցիային հակառակ կա ժառանգականության և հավերժության իներցիան, կան մարդիկ, որ հավերժ են իրենց տեղերում, և պաշտոնը համա­րում են իրենց սեփականությու­նը, ես վստահ եմ, որ 20 տարի նույն պաշտոնում մնալով՝ հնա­րավոր չէ նույնքան արդյունա­վետ աշխատել, որքան նորը կլինի այդ պաշտոնում, և երբ փորձում ես համակարգի ար­դյունավետությունն ապահովե­լու կամար փոփոխություն կա­տարել, մարդիկ համարում են ոտնձգություն, դա պետք է կոտրենք։ Չպետք է լինի մտայ­նություն, թե պաշտոնները հա­վերժ են և ինչ-որ մեկի համար են։ Մեծ դիմադրություն կա, բայց հաղթահարելի։ Մեր թի­մում հիմնականում պրոֆեսիո­նալներ են, իրենք էլ են կաշ­կանդված եղել, մարդկանց տալիս եմ ազատություն՝ գոր­ծելու, առաջարկներ անելու, որոշումներ կայացնելու։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ