Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը նախապատրաստվում է

10:50 13 Հնս 2018
Դիտումներ 171
«ՀԺ»․ Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը նախապատրաստվում է

Արցախա-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբեր­յալ հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդա­կան Տիգրան Աբրահամյանը։

- Պարոն Աբրահամյան, այս պահին իրավիճակն արցախա-ադրբեջանական սահմանին ինչպե՞ս է գնահատվում։

- Հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր ուղղություն­ներով ակտիվության դրսևորել, որը որոշակի դեպքերում վերաբերում է տեխնիկայի տեղաշարժին, որոշ ուղղություններով ավելի շատ դրսև­որվում են դիպուկահար խմբերի, հատուկ ստորաբաժանումների ակ­տիվությամբ։

- Այս ակտիվացումը մեր կողմից կասեցվո՞ւմ է։

- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

- Պարոն Աբրահամյան, այնու­ամենայնիվ, ադրբեջանական կողմի ակտիվությունը ինչի՞ հետ է կապված։

- Մի շարք հանգամանքներով կարելի է պայմանավորել ադրբեջա­նական կողմի այս ակտիվացումը։ Համար մեկ հարցը՝ ինչը մնում է Ադրբեջանի այսօրվա քաղաքա­կան իշխանության օրակարգում, այն է, որ խնդիրը ռազմական ուժով կարգավորելու օրակարգային հար­ցը դեռևս մնում է Ադրբեջանի ռազ­մաքաղաքական իշխանության սե­ղանին։ Երկրորդը՝ Ադրբեջանը մշ­տապես էլ հայտարարել է, որ չի շա­րունակելու անվերջ սպասել խնդրի խաղաղ կարգավորմանը ակնարկելով, որ ինչ֊որ փուլում գնալու է ռազմական գործողությունների մի­ջոցով դրա կարգավորմանը, և պա­տահական չէ, որ ադրբեջանական կողմի ակտիվությանը ոչ միայն արցախյան ճակատում է դրսևորվում, այլև որոշակի ակտիվության կա նաև նախիջևանյան հատվածում։ Երրորդը պետք է նշել, որ մեկ վտանգավոր գործընթաց կա, որի մասին երեկ նաև հրապարակվեց ադրբեջանական լրատվամիջոցնե­րով․ դա Ադրբեջանի կողմից անընդհատ շարունակվող սպառա­զինության գնումներն են, ինչը երեկ հրապարակային նաև ի ցույց դրվե­ցին ադրբեջանական լրատվամիջոցներով։ Այսինքն՝ կան մի շարք գործընթացներ բավականին վտանգավոր, որոնք ցույց են տա­լիս, որ ադրբեջանական կողմը բա­ռացիորեն պատրաստվում է մար­տական գործողությունների։

- Սովորաբար ադրբեջանական կողմն ակտիվանում է այն ժամա­նակ, երբ երկու երկրների ղեկավար­ների կամ արտգործնախարարների մակարդակով, հանդիպումներ են նախատեսվում։ Այդպիսի հանդի­պումների մասին խոսակցություն­ներ կա՞ն։

- Սա, կարծում եմ, այդ դեպքը չէ։

- Հնարավո՞ր է, որ այս ակտիվա­ցումը կապ ունենա նաև Արցախում վերջին շաբաթներում տեղի ունեցած ներքին պրոցեսների հետ։

- Դա կարող է այս ամենի մի բաղադրիչը լինել։ Բնականաբար, ռազմական գործողությունների պատրաստվող պետության համար կարևոր է, թե հակառակորդ երկրում ինչ ներքաղաքական իրա­վիճակ է։ Դա վերաբերում է և՛ Արցա­խին, և՛ Հայաստանին։ Հակառա­կորդը հույս ունի, որ կկարողանա օգտվել հասարակության մեջ առ­կա որոշակի խմբերի միջև եղած տարաձայնություններից։ Արցա­խում հասարակությունը կոնսոլիդա­ցիայի հետ կապված խնդիրներ չու­նի, կան որոշակի հարցեր, որոնք ժամանակի ընթացքում բարձրաց­վել են ու դրանք շատ արագ, օպե­րատիվ լուծումներ են ստացել։ Նա­խագահ Սահակյանը իր քայլերով, հայտարարություններով անընդ­հատ նպաստում է, որպեսզի հասա­րակության մեջ կոնսոլիդացիայի աստիճանը, հասարակության և իշխանության միջև առկա վստա­հության մակարդակը բարձրանա, ինչը, բնականաբար, չի կարող բավարարել ադրբեջանական կողմին։ Այսինքն՝ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ Արցախում համընդ­հանուր համերաշխության մթնոլոր­տը չփոխվի։ 

- Դուք նշեցիք հատուկ ստորաբաժանումների ակտիվության մա­սին, սովորաբար նշվում է տեխնի­կայի շարժերի մասին, բայց ստո­րաբաժանումների մասով՝ ոչ, սա ի՞նչ է նշանակում։

- Հատուկ նշանակության ստո­րաբաժանումները ժամանակ առ ժամանակ ակտիվություն դրսևո­րում են, այս փուլում, կարծում եմ, որ դրանց ակտիվությունը մասշտա­բային առումով ավելի մեծ բնույթ է կրում, այսինքն՝ առաջնագծի ավելի շատ մեծ թվով ուղղություններով է դրսևորվում։

- Ի վերջո, այս լարվածությունը կարո՞ղ է ինչ-որ բանի հանգեցնել։

- Այո, կարող է, չի բացառվում։ Ես նշեցի Ադրբեջանի կողմից լրացուցիչ մեծ քանակությամբ տարբեր բնույթի ռազմական տեխնիկայի սպառազինության ձեռքբերումների մասին, սա նաև այդ ռազմական գործողությունների վերսկսման վե­րաբերյալ կանխատեսումների մի հատվածն է կազմում։ Այսինքն ակնհայտ երևում է, որ պատերազ­մի նախապատրաստության հա­մար բոլոր հնարավոր գործողությունների այս պետությունը գնում Է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ