Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Սթիվեն Բլանկ․ Առանց ԼՂ հարցի լուծման՝ ժողովրդավարությունն արմատներ չի գցի Հայաստանում

10:25 13 Հնս 2018
Դիտումներ 194
«Հրապարակ». Սթիվեն Բլանկ․ Առանց ԼՂ հարցի լուծման՝ ժողովրդավարությունն արմատներ չի գցի Հայաստանում

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը հեղափոխություն էր ներքևից։ Կոռուպցիայի և տնտեսական լճացման դեմ ընդվզումը ներհատուկ է հետխորհրդային երկրներին, և նման նախադեպեր արդեն եղել են Ուկրաինայում և Վրաստանում։ Մեզ հետ զրույցում նման մեկնաբա­նություն տվեց Ամերիկայի արտա­քին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գի­տաշխատող Սթիվեն Բլանկը՝ խո­սելով Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին։

- Ձեր կարծիքով՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի նոր կառավարու­թյունը՝ իրական բարեփոխումներ իրականացնելու և իրական առա­ջընթացի հասնելու համար։

- Իրական և տևական առաջըն­թացի հասնելու համար անհրաժեշտ են թափանցիկություն և հաշվետվողականություն։ Պետք է վերջ տրվի հանրային կարծիքի և այլախոհու­թյան ճնշմանը։ Բայց նաև քայլեր պետք է ձեռնարկվեն ԼՂ հարցի լուծ­ման ուղղությամբ՝ դուրս գալու փա­կուղուց և հասնելու իրական խաղա­ղության։ Այս վերջին կարևորագույն պայմանի բացակայության դեպքում ժողովրդավարությունն արմատներ չի գցի, և պատերազմը կամ առնվազն «սառեցված հակամարտությունը», պատերազմի մասին խոսակցություն­ները կարգելակեն քայլերը ժողովրդա­վարության ուղղությամբ, թույլ չեն տա Հայաստանին ազատվել ռուսական կոռումպացված, լճացած, հետամնաց և, վերջապես՝ ռեպրեսիվ ուղեծրից։

- Ինչպե՞ս են Հայաստանի իրա­դարձությունները գնահատվել Արևմուտքում, Միացյալ Նահանգ­ներում։ Եթե մենք հիմա ավելի մոտ ենք ժողովրդավարությանը, կար­ծում եք՝ դա ավելի է մեզ մոտեցնում Արևմուտքին, արևմտյան արժեք­ներին և կառավարման արևմտյան մոդելին։

- Ըստ էության, ես գրեթե չեմ տե­սել որևէ հանրային մեկնաբանություն Ամերիկայում, թե ինչպես է այս հեղա­փոխությունը գնահատվել, և սա մեծ հիասթափություն ու ողբերգություն է, քանի որ կորցնում ենք հնարավորու­թյունը առաջ մղելու և՛ հայկական, և՛ ամերիկյան շահերը և միաժամանակ ավելի լայն ու անսքող դեր ստանձնելու բարեփոխումների հրապարակա­յին աջակցության հարցում։ Ես չեմ կարող խոսել եվրոպացիների արձա­գանքի մասին, քանի որ չեմ հետևել նրանց։ Բայց ես չեմ կասկածում, որ եթե Հայաստանի կառավարությունը մոտենա իրական ժողովրդավարու­թյանը, Հայաստանը ոչ միայն կդիտվի որպես ավելի մոտիկ երկիր արևմտյան արժեքներին և կառավարման մոդելներին, այլև իրեն ավելի համապատասխան կզգա Արևմուտքի հետ։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ