Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Սերգեյ Մարկեդոնով․ Փաշինյանին, ինչու չէ՝ նաև Արմեն Գրիգորյանին, Մոսկվայում «կսովորեն»

10:20 13 Հնս 2018
Դիտումներ 225
«Ժամանակ». Սերգեյ Մարկեդոնով․ Փաշինյանին, ինչու չէ՝ նաև Արմեն Գրիգորյանին, Մոսկվայում «կսովորեն»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ռուսաս­տանի պետական հումանիտար համալ­սարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության ու արտաքին քա­ղաքականության ամբիոնի դոցենտ, քա­ղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

- Բայց ռուսական մամուլը պարբերա­բար բացասական հոդվածներով անդ­րադառնում է նոր կառավարության կադրային քաղաքականությանը։

- Եկեք մի բան հասկանանք։ Ցավոք սրտի, իմ հայ գործընկերները այդ բաները մինչև վերջ լավ չեն պատկերացնում։ Լեոնտևն ինչ-որ բան է ասել, սկսում են մեկ­նաբանել։ Ռուսաստանում մեկ մարդ կա, որի ձայնը նշանակություն ունի՝ դա Վլա­դիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է, և վերջ։ Ի՞նչ է այնտեղ ասում Լեոնտևը, Ժիրինովսկին, դա թերթի, հեռուստադիտողի համար է։ Պուտինն ու Լավրովը՝ լավ է դա, թե ոչ, Ռուսաստանն ավտորիտար է, թե ոչ, դա է։ Երկու ձայն կա, որ պետք է լսել։ Այն, ինչ ասում են լրագրողները, գրողները կամ հեռուստահաղորդումների մասնակցիները, դա ըստ ցանկության է։

- Իսկ ղարաբաղյան հակամարտու­թյունը Փաշինյանի կառավարման օրոք կարգավորվելու ի՞նչ հեռանկար­ներ ունի։ Նա նշում է, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակ­ցությունների սեղանին, և առանց նրա անմիջական մասնակցության հնարավոր չէ։

- Այդ հնարավորությունը սահմանա­փակված է շատ պարամետրերով։ Ինչ-որ ժամանակ, այո, այդպիսի մասնակցու­թյուն կար, բայց այն կորսվեց։ Հիմա այն ավտոմատ կերպով վերականգնել հնա­րավոր չէ, որովհետև երկու անգամ նույն գետը չես մտնի։ Այդպիսի գաղափարնե­րը գոյություն կունենան։ Բայց տեսեք՝ նույնիսկ Հայաստանի ներսում է այն տարբեր կերպ ընկալվում, նույնիսկ Հա­յաստանի ներսում կա քննարկում այդ հարցով։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Լավրովը բավականին հստակ ար­ձագանքել է՝ դեմ չեն, բայց դա բանակցող կողմերի քննարկելիք հարցն է։ Պարա­դոքս կա՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հա­ճախ ասում են՝ մենք անկախ ենք, բայց միևնույն ժամանակ ասում են՝ Ղարաբաղի կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում, այդպես չի լինում։ Հիմա կա՛մ անկախ եք, կա՛մ բանալին Մոսկվայում է։ Բայց Մոսկվայում չէ, Մոսկվան կա­րող է օգնել, Մոսկվան չի լուծելու այդ հարցը Բաքվի և Երևանի փոխարեն, դա պատասխանատվություն է, Մոսկվան այդպիսի պատասխանատվություն չի ու­զում վերցնել։ Եվ դա շատ հստակ կեր­պով ասվել է։

- Բայց կարծում եք՝ կարճաժամկետ ապագայում Երևանն ու Բաքուն լուծ­ման հնարավորություն կգտնե՞ն։

- Իսկ ի՞նչ է նշանակում լուծում։ Դուք կասեք՝ Ղարաբաղի ինքնորոշում, բայց Ադրբեջանում այդպես չեն մտածում, ամեն ինչ շատ բարդ է։ Մեկն ասում է սպիտակ, մյուսը՝ սև, ինչպե՞ս դրանք մի­ավորել, բավականին բարդ խնդիր է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ