Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

Milliyet. Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանը շրջանցող խոշորագույն նախագծի բացումը

10:35 13 Հնս 2018
Դիտումներ 145
Milliyet. Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանը շրջանցող խոշորագույն նախագծի բացումը

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում այսօր՝ հուլիսի 12–ին, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող TANAP գազատարի բացումը։

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ TANAP–ի հանդիսավոր բացմանը Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք պատմական քայլ են անում՝ բացելով եվրոպայի ամենամեծ գազատարը։

Թեև TANAP–ը Թուրքիայի տարածքում ամբողջովին ավարտին հասցված չէ, սակայն Էրդողանը շտապեցրել է իրականացնել բացումը՝ նախընտրական քարոզչության հզոր գործիք այն դարձնելու համար։

TANAP–ի կարևորությունը Թուրքիայի համար բավականին մեծ է՝ դրանով նվազեցվում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը, ինչպես նաև որոշակի չափով այդ էներգետիկ միջանցքի միջոցով կախվածության մեջ է դնում հենց եվրոպական երկրներին։

TANAP–ը ՌԴ–ի համար անցանկալի նախագիծ է, քանի որ դրանով Եվրոպան կարողանում է ռուսական գազին այլընտրանք ստանալ և նվազում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը։

Հայաստանի համար այն բացասական նշանակություն ունի, քանի որ հերթական խոշորագույն նախագիծը շրջանցեց Հայաստանը։ Իսկ TANAP–ի տարանցիկ երկրները, այդ թվում հիմնական կողմ Ադրբեջանը, այն կարող են քաղաքական շանտաժի նպատակներով օգտագործել Եվրոպայի դեմ ի վնաս Հայաստանի։

TANAP–ը (Տրանս անատոլիական գազատար) 8 մլրդ դոլար արժեցած էներգետիկ խոշոր նախագիծ է, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի միջոցով արտահանել Եվրոպա։

Գազատարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2015–ի մարտի 17–ին, Կարսում, իսկ արդեն 2018–ի հունվարի 23–ին առաջին տեստն է տեղի ունեցել գազի արտամղմամբ։

Գազատարի երկարությունը կազմում է 1850 կմ։ Գազատարը Թուրքիայի տարածքում անցնում է 20 նահանգով։ Նախատեսվում է տարեկան արտահանել 16 մլրդ խորանարդ մետր գազ։

Գազատարի կառուցմանը համար 131 հազար 13 մետրանոց խողովակներ են եռակցվել միմյանց։ Աշխատատեղով է ապահովել 13 հազար մարդու։

TANAP–ի բաժնետոմսերը հետևյալ կերպ են բաշխված՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR–ը՝ 58 տոկոս, թուրքական BOTAŞ ընկերությունը՝ 30 և բրիտանական British Petrolium–ը՝ 12 տոկոս։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ