Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյան․ Բացահայտումների հարցում կաշկանդվածություն չկա

10:40 13 Հնս 2018
Դիտումներ 260
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյան․ Բացահայտումների հարցում կաշկանդվածություն չկա

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ գործունեության մասին զրուցեց Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի հետ։

֊ Պարոն Խաչատրյան, նախ ցանկանում ենք իմանալ՝ ըստ ձեզ, ո՞ր արժանիքի հա­մար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձեզ նշանակեց Հատուկ քննչական ծա­ռայության պետ։

֊ Կարծում եմ, որ այն հետագիծը, որ թո­ղել եմ իրավապահ մարմիններում աշխա­տելու ժամանակահատվածում, ձեր հար­ցի պատասխանն է։

- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կոչված է քննելու պաշտոնյաներին առնչ­վող քրեական գործերը։

- Ոչ միայն, ոչ միայն, նաև հատուկ սուբ­յեկտների հետ կապված։

- Շատ բարի, բայց փորձը, ինչպես նաև տարիների ընթացքում քննված քրեա­կան գործերի ընթացքը ցույց են տվել, որ մինչ այս որևէ բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանատվության չեն կանչել։ Հիմա, օրինակ, Դուք կկարողանա՞ք պատասխանատվության կանչել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյա­նին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, շարունակեմ թվել, մասնավորապես երեք քրեական գործ կա Հատուկ քննչական ծառայությունում քննության փուլում, որտեղ բոլորին հայտնի է, որ հիմնական հրահանգողը եղել է ՀՀ նախ­կին փոխոստիկանապետ, ոստիկանու­թյան զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը։

֊ Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավա­տացած եղեք՝ որևէ կաշկանդվածություն որևէ անձի հետ կապված չկա։

- «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ հայտնված Արթուր Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի էր Հաց բե­րող անունով, իրավապահների թեթև ձեռքով մահացավ։ Դուք՝ որպես ՀՔԾ Նո­րանշանակ պետ, պատրաստվո՞ւմ եք պա­տասխանատվության կանչել այն դատա­խազներին, քննիչներին, որոնք նրա մահ­վան պատճառը դարձան։

֊ Եկեք, նախաքննությունը թող իր հու­նով ընթանա, հա՞, Հաց բերողի գործով զարգացումներ կլինեն, դուք բոլոր զար­գացումներից տեղյակ կլինեք։

- Ի վերջո, քիչ առաջ նաև ՀՀ վարչապետից հետաքրքրվեցինք, իր հայտարարու­թյան մասին ձեզ հանձնարարական տվել է։ Վարչապետը ասել էր. «Բոլորն ասում են, որ գործարարներին իշխանությունը ճնշում է, բայց ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին ՀՀ վարչապետը հրավիրել է ու ասել. «Հարգելի՞ գործա­րարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, այս պահից դուք ազատ­ված եք բոլոր այդպիսի պարտականու­թյուններից։ Հարցրել եմ՝ եղե՞լ է նման բան, ասել են՝ եղել է։ Ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ պարտավորությունից»։ Վարչապետի այս հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, դուք պատրաստվո՞ւմ եք գնալ վարչապետի հայտարարության հետքերով։ 

֊ Ես դա չմեկնաբանեմ, հա՞, հիմա։ 

- Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված։ 

֊ Պարզապես հիմա չմեկնաբանեմ, հա՞։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 93
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ