Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում

10:10 13 Հնս 2018
Դիտումներ 121
«ՀԺ»․ Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնե­լու է Մոսկվա։ Մոսկվա է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լուժնիկի» մարզադաշ­տում վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնության բացման արարողությունը։

Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում։ Արցախի թեմայով երկկողմ կամ եռակողմ հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարա­րության չկա, թեև մեծ է հավանականությանը, որ որևէ ձևաչափով թեման, այդուամենայնիվ, կշոշափվի։ Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշ­արժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ։

Սրան զուգահեռ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղե­կատվական դաշտում, ինչն արտահայտվում է տա­րաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզ­չական տեսանյութերի առատությամբ, ընդհուպ մինչև նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հա տարածք ազատագրելու մասին։ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ­վում է ռազմական գործողությունների։ Բաքուն բավա­կան ծանր է տարել Արցախին բանակցային սեղան վե­րադարձնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ