Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ

09:20 13 Հնս 2018
Դիտումներ 135
«Ժողովուրդ». Ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ

Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, և վերջ:

Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»:

Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երևանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռևս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ