Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Առավոտ». Սփյուռքի նախարարն արձագանքում է սփյուռքի լրագրողների մեղադրանքին

09:48 13 Հնս 2018
Դիտումներ 185
«Առավոտ». Սփյուռքի նախարարն արձագանքում է սփյուռքի լրագրողների մեղադրանքին

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ սփյուռքյան «Նիդեռլանդական օրագիր» լրատվականի այն հրապարակմանը, որում սփյուռքյան լրագրողները դժգոհում էին այն փաստից, որ օրերս նախարարն անգամ հինգ րոպե չի հատկացրել ու իրենց չի հանդիպել։ Հոդ­վածում նշված է, որ նախարարը Վրաստանում է եղել, մինչդեռ կարող էր տեղակալին իր փոխարեն ուղար­կել և հանդիպել Երևան ժամանած լրագրողների հետ։

Մխիթար Հայրապետյանն ասաց. «Կրկնում եմ, որ ես աշխատանքային այցով արտերկրում եմ եղել։ Հիմնական մեղադրանքն այն է, թե արդյոք այդքան կարևո՞ր էր Վրաստան այցելելը։ Այդ հարցադրմանը ես չեմ պատասխանի, քանի որ ՀՀ պատվիրակության կազմում եմ գնացել, և դա այդ պահին օրակարգի թիվ մեկ հարցն էր»։

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրերս իր մամուլի ասուլիսում սփյուռքյան լրագրողներին հանգամանալից բացատրել է, որ Ֆիզիկապես հնա­րավոր չի եղել նրանց հետ հանդիպում կազմակերպել. «Նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի սփ­յուռքի լրագրողների մասնակցությամբ համաժողովը բարձր մակարդակով կայանա»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ