Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

IRNA. Հայաստանը և Իրանը կքննարկեն իրանական գազի արտահանման ավելացումը

09:35 13 Հնս 2018
Դիտումներ 249
IRNA. Հայաստանը և Իրանը կքննարկեն իրանական գազի արտահանման ավելացումը

Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունը իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների մասին բանակցելու համար կմեկնի Թեհրան: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային կապերի հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ըստ նրա, Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից երկնագույն վառելիքի մատակարարման ծավալները: Նա նշել է, որ Իրանի Ազգային գազային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է գազը էլեկտրաէներգիայով փոխանակելուն: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել »,- պարզաբանել է նա:

Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Իրանական խողովակաշարերը կարող են ավելի շատ գազ ներկրել Հայաստան, և Իրանը գազի արտահանման ծավալների ավելացման հետ խնդիր չունի, քանի որ Երևանը կարող է վճարել կամ փոխարենը Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվել է 2009 թվականին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 93
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ