Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Առավոտ». Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են

09:26 13 Հնս 2018
Դիտումներ 156
«Առավոտ». Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են

«Առանց բանակցությունների՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է»,֊ խորհրդարանում երեկ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարն ասում է, որ Հայաստանը պետք է մասնակից լինի ռազմական գործողությունների վերսկսման կանխար­գելմանն ուղղված հարթակներին. «Բայց երբեք Հայաստանն իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության տիրույթում են»։

Նրա հավաստմամբ՝ Հա­յաստանում և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները միջազգա­յին ասպարեզում հայկական կողմերի դիրքերը կամրապնդեն։

«Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է»,- ասաց նա։ Այսօր բանակցություններում առաջընթացի հնարավորություն Շավարշ Քոչարյանը չի տեսնում։ Առաջընթաց, ըստ նրա, կլինի, երբ Ար­ցախը նստի բանակցությունների սեղանի շուրջը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ