Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Ինչ է սպասվում ՀՀԿ-ական փոխ­մարզ­պետ­նե­րին

08:50 13 Հնս 2018
Դիտումներ 275
«Փաստ». Ինչ է սպասվում  ՀՀԿ-ական փոխ­մարզ­պետ­նե­րին

Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, և նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Բանն այն է, որ «Փաստի» հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաև փոխմարզպետների, իսկ հետո նաև վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը:

Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում և մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա:

Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, և մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարու

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 58
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ