Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Ալբինիզմի մասին տեղեկատվություն տարածելու միջազգային օրն է

09:00 13 Հնս 2018
Դիտումներ 323
Ալբինիզմի մասին տեղեկատվություն տարածելու միջազգային օրն է

Հունիսի 13-ին աշխարհը նշում է Ալբինիզմի մասին տեղեկատվություն տարածելու միջազգային օրը (International Albinism Awareness Day), որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին։ 2015 թվականից որոշվել է այն նշել ամեն տարի՝ հունիսի 13-ին։

Ալբինիզմը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայությունն է։ Տարբերակում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։

Ալբինոսների մաշկը սպիտակավարդագույն է, մազերն սպիտակ են, աչքերը՝ կարմիր։ Նրանց մաշկը արևի տակ ոչ թե մգանում, այլ այրվում է։ Ալբինիզմով տառապող անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ ծիածանաթաղանթի միջոցով։

Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա՝ համարելով սատանայի օգնականներ։ Շատ աֆրիկյան երկրներում հիմա էլ նրանց վտանգ է սպառնում։ Տեղի գուշակները համարում են, որ նրանք մեծ ուժ ունեն ու նրանց սպանելու համար մեծ գումարներ են վճարում։ Հաճախ մեկ ալբինոսի համար ավելի շատ են վճարում, քան մեկ աֆրիկացու ամբողջ տարվա աշխատածն է։

Վիճակագրության համաձայն՝ ալբինոսներ սևամորթերի մոտ ավելի շատ են ծնվում, քան եվրոպացիների շրջանում։ Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է, եթե երկու ծնողներն էլ ունենում են այսպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն։ Պիգմենտի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։

Ալբինոսները աշխարհի տարբեր ծայրերում խտրականության ամենաբազմազան ձևերի են բախվում։ Ալբինիզմը մինչև օրս սխալ են հասկանում ինչպես սոցիալական, այնպես էլ բժշկական տեսանկյունից։ Երբեմն այս մարդկանց արտաքին տեսքը ծաղրի, սխալ պատկերացումների ու միֆերի օբյեկտ է դառնում։ Իսկ դրանք նախապաշարմունքների հետևանք են։ Այս ամենը նպաստում է ալբինոսների մեկուսացման ու նրանց հանդեպ խտրականության դրսևորման, որը և պետք է բացառել։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 58
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ