Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Տուն-թանգարաններ․ Առնոլդ Շվարցենեգերի թանգարանը

22:00 21 Դեկ 2018
Դիտումներ 1560
Տուն-թանգարաններ․ Առնոլդ Շվարցենեգերի թանգարանը

Ավստրիական փոքրիկ Տալ ավանում է գտնվում տունը, որտեղ իր կյանքի առաջին 18 տարիներն է ապրել հայտնի հոլիվուդյան դերասան, մարզիկ ու քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը։ 6 դոլարը չանցնող համեստ վճարով բոլոր ցանկացողները կարող են զբոսնել հին գյուղական տան ներսում ու դիտել ժամանակին «Միստր Օլիմպոսին» պատկանող անձնական իրերի հավաքածուն։

Похожее изображение

Հին մարզագնդեր, նկարահանման հրապարակներից ատրիբուտներ և նույնիսկ «Տերմինատոր» ֆիլմից հայտնի մոտոցիկլետը․ այս ամենը և Շվարցենեգերի կյանքի ու ստեղծագործական կյանքի հետ կապված ուրիշ հետաքրքիր իրեր կարելի է տեսնել թանգարանում։

Թանգարանը բացվել է դերասանի անմիջական նախաձեռնությամբ։ Առնոլդն ասում է, որ իր մանկության տանը թանգարան բացել է ոչ թե նրա համար, որ ևս մեկ անգամ փառաբանի իր անունը, այլ նրա համար, որ լայն հասարակությանը ցույց տա իր իրական ծագումը։ Այն փաստը, որ ինքը ծնվել է համեստ գյուղական ընտանիքում, դերասանի կարծիքով, պետք է վստահությունը հաղորդի իր երկրպագուներին ու նրանց համար լինի ամենակարևոր ապացույցը, որ այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է։

Картинки по запросу ДОМ-МУЗЕЙ АРНОЛЬДА ШВАРЦЕНЕГГЕРА

Թանգարանը բացվել է 2011 թվականին։ Նրա տնօրենը Շվարցենեգերի մանկության ընկերն է՝ Պետեր Ուրդլը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հենց Պետերին է պատկանում դերասանին նվիրված թանգարան բացելու միտքը, իսկ ինքը՝ Առնոլդը ոչ մեծ մասնակցություն է ունեցել դրան։

Картинки по запросу ДОМ-МУЗЕЙ АРНОЛЬДА ШВАРЦЕНЕГГЕРА

Այսպես, դերասանը մանկության հիշողություններով վերականգնել է խոհանոցի ինտերյերը, ինչպես նաև թանգարանին է փոխանցել ամենաթանկարժեք ու հիշարժան իրերը։ Հին ընտանեկան լուսանկարներ, մարզիկի առաջին հանտելներ, զարմանալի ռեալիստիկ մոմե արձաններ, հին մետաղական վառարանով հարմարավետ խոհանոց․ ահա այսպիսին է «Տերմինատորի» աստղի մանկության տունը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 786
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 810
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 823
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1495
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 842
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 981
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1035
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 799
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ