Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ա․ Խրամչիխին․ Եթե ՀՀ-ն ավելի շատ գումար վճարեր, ապա Բելառուսը «Պոլոնեզը» կվաճառեր Հայաստանին

11:00 13 Հնս 2018
Դիտումներ 266
Ա․ Խրամչիխին․ Եթե ՀՀ-ն ավելի շատ գումար վճարեր, ապա Բելառուսը «Պոլոնեզը» կվաճառեր Հայաստանին

Scannews-ի զրուցակիցը Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն է։

Բելառուսն Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել։ Ձեր կարծիքով այդ համակարգերն անհրաժեշտ են Ադրբեջանին նախևառաջ պատերազմի՞ համար, թե՞ ահաբեկման, ցույց տալու համար, որ վերականգնել է տարածաշրջանում հավասարակշռությունը այն բանից հետո, երբ Ռուսաստանը վաճառեց Հայաստանին «Իսկանդերը»:

Ես իհարկի, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, բայց, իմ կարծիքով, այն ամենը, ինչ Ադրբեջանը գնում է, գնում է պատերազմի համար, և ոչ թե ահաբեկման։

Ըստ Ձեզ՝ «Պոլոնոզ»-ի վաճառքն ինչպե՞ս կազդի Բելառուսի և ՀՀ-ի հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ են չէ՞ որ ՀԱՊԿ-ի պայմանագրի 2-րդ հոդվածը նշում է, որ անդամ-պետությունները չեն կարող միանալ ռազմական դաշինքներին կամ մասնակցել որևէ պետությունների խմբավորումների, ինչպես նաև մեկ այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին։

Զենքի վաճառքը չի հանդիսանում դաշինքի միացում, և ոչ էլ այլ պետության դեմ գործողություն։ Դա կոմերցիոն գործարք է։ Հենց այդպես է Բելառուսը դրան վերաբերում։ Բելառուսն ուղղակի ցանկանում է փող աշխատել։ Եթե ՀՀ-ն ավելի շատ գումար վճարեր, ապա Բելառուսն այդ համակարգը կվաճառեր Հայաստանին։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ-ի պահվածքն այս հարցում, չէ՞ որ ՌԴ-ն ցանկության դեպքում կարող էր արգելափակել այդ գործարքը։ Կարո՞ղ ենք դա համարել ՌԴ-ի կողմից ժեստ կամ ուղերձ Ադրբեջանին (նաև ՀՀ-ին)՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ ՌԴ-ն ՀՀ-ին էր վաճառել «Իսկանդերը»։ Այսինքն, հանարվո՞ր է, որ Բելառուսն Ադրբեջանին «Պոլոնեզ» է վաճառում ՌԴ-ի հորդորով։

Ռուսաստանը չի կարող արգելափակել գործարքը հատկապես այն դեպքում, երբ խոսքը ոչ ռուսական զենքի մասին է:

Ավելի վաղ դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, ըստ էության, չինական է, և պարզ չէ, թե Չինաստանն ինչ դիրքորոշում կորդեգրի դրանք Ադրբեջանին վաճառելու դեպքում։ Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Չինաստանն էլ դեմ չի եղել Բելառուսի և Ադրբեջանի գործարքին։

Չինաստանը, անշուշտ, դեմ չէ: Դա նրան չի հուզում, ինչպես և չի հուզում Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրան դա պարզապես չի հետաքրքրում: Չինաստանի համար նույնպես սա կոմերցիոն գործարք է։ Ոչինչ ավելի։

Անի Եղիազարյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ