Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

ԱՄՆ-ը նոր սուպերհամակարգիչ ունի

23:30 12 Հնս 2018
Դիտումներ 178
ԱՄՆ-ը նոր սուպերհամակարգիչ ունի

ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել նոր Summit սուպերհամակարգիչը, որը երկու անգամ ավելի հզոր է, քան իր մրցակիցները: Այս համակարգչի արտադրողականությունը հասնում է 200 պետաֆլոպսի կամ մեկ վայրկյանում 200 հազար տրիլիոն գործողության, հաղորդում է BBC-ն:

Չինական Sunway Taihu Light սուպերհամակարգիչը, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենահզորը, ունի 93 պետաֆլոպս հզորություն:

Summit-ը հիմնականում կաշխատի աստղաֆիզիկայի, քաղցկեղի հետազոտությունների և համակարգային կենսաբանության բնագավառում:

Սուպերհամակարգիչը գտնվում է Թենեսիսի Օք Ռիջ ազգային լաբորատորիայում: Այն մշակվել է IBM-ի և NVIDIA գրաֆիկական պրոցեսորների արտադրողի հետ համատեղ:

Summit սուպերհամակարգիչը բաղկացած է 4608 սերվերից և ունի ավելի քան 10 պետաբայթ օպերատիվ հիշողություն: Այն արժեցել է մոտ 200 մլն դոլար:

2017 թվականին հրապարակված աշխարհի հզոր համակարգիչների ցուցակի համաձայն՝ 500 համակարգիչներից 143-ը ԱՄՆ-ինն է, իսկ Չինաստանինը՝ 202-ը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 53
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ