Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. սեպտեմբերի 11

09:30 11 Սեպ 2018
Դիտումներ 336
Պատմության այս օրը. սեպտեմբերի 11
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2013 - Կատալոնիայում անկախության պահանջով մարդիկ կազմում են «Կատալոնական ուղի» անունով 400 կիլոմետրանոց շղթա:

2012 - Լիբիայի Բենղազի քաղաքում հարձակման է ենթարկվում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

2007 - Ռուսաստանը փորձարկեց ամենամեծ ոչ միջուկային զենքը՝ «Բոլոր ռումբերի հայրը»:

2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ քաշվեց Գազայից:

2001 - Նյու Յորքում գտնվող առևտրի համաշխարհային կենտրոնի, ինչպես նաև՝ Պենտագոնի շենքերը ենթարկվում են ահաբեկչական հարձակումների, երբ իսլամական ահաբեկիչներն առևանգված երկու ինքնաթիռներով մխրճվում են երկու երկնաքերերի մեջ, ավերելով դրանք, որի արդյունքում զոհվում է ընդհանուր առմամբ 2996 մարդ:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները (անգլ.՝ September 11 attacks, հայտնի նաև որպես 9/11) տեղի են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ըստ պաշտոնական վարկածների, հարձակումների պատասխանատուն եղել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապվում են Ալ-Քաիդա կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում են չորս խմբերի, և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռները։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որը օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվում է և հրդեհ է բռնկվում: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռը ընկնում է Փենսիլվանիայում:

19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել են ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել են, ընդ որում հետագայում առևտրի կենտրոնների տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ մարդկանց մարմիններ գտան, որոնք էլ հետո պարզվեց, որ անհայտ կորած անձինք: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։

1997 - Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանրաքվեով հավանություն տվեց Լոնդոնից անկախ շոտլանդական պառլամենտ ձևավորելու գաղափարին։

1993 - Կիևում բացվում է Հոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան։

1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու։

1973 - Չիլիում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում։ Երկրի նախագահ Ալենդեն ինքնասպանություն գործեց։ Իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը։

1986 - Լեհաստանում հայտարարվեց բոլոր քաղբանտարկյալների ազատման մասին:

1965 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան Մոբին։

1962 - «Բիթլզն» ավարտեց իր առաջին՝ «Love Me Do/P.S I Love You» սինգլի ձայնագրությունը։ Հարվածային գործիքների առջև Էնդի Ուայթն էր։

1961 - Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ծննդյան օրն է:

1952 - Տեղի ունեցավ Շոստակովիչի Վեցերորդ սիմֆոնիայի պրեմիերան։

1930 - Ագաթա Քրիստիին կնության առավ հնեաբան Մաքս Մալոուենը։

1927 - Երկրաշարժ տեղի ունեցավ Ղրիմի հարավային ափին, որը Սևաստոպոլում և Ֆեոդոսիայում մեծ ավարածություններ գործեց. հենց այս երկրաշարժը տեղ գտավ «12 աթոռ» վեպի սյուժեում։

1922 - Երևանում հաստատվեց Կարսի դաշնագիրը:

1888 - Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսում կատարվեց մարդկային ձայնի առաջին ձայնագրությունը։

1862 - Ծնվել է կարճ պատմվածքների ճանաչված հեղինակ, ամերիկացի գրող Օ. Հենրին (իսկական անունը՝ Ուիլյամ Սիդնեյ Փորթեր)։

1832 - Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատին հարող հրապարակում կանգնեցվում է ճարտարապետ Ավգուստ Մոնֆերանի նախագծով կառուցված Ալեքսանդրի սյունը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ