Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Մերենիայի եկեղեցին՝ մշակութային ժառանգություն

11:30 11 Հնս 2018
Դիտումներ 172
Մերենիայի եկեղեցին՝ մշակութային ժառանգություն

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Մերենիայում գտնվող X-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Կարգավիճակը շնորհվել է 2018 թվականի ապրիլի 18-ին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով:

Ըստ Գործակալության տեղեկության, համալիրը ներառում է եկեղեցին, շենքի պատերը և պարիսպները։ Այն գտնվում է Մերենիա գյուղի հյուսիս-արևելքում, Սամսար գյուղ տանող ճանապարհի մոտ: Եկեղեցին կառուցված է դեղին քարով՝ աղյուսով։ Եկեղեցին հյուսիսից և հարավից նշանավորված է։ Այն ունի երկու գլխավոր մուտք, հարավից և արևմուտքից։ Արևելքում կիսակոր կտուրն է, որն էլ կամրջաձև է։ Եկեղեցու դահլիճը երկու մասի է բաժանված, մի մասը հենված է կտուրին։ Զոհասեղանն մի աստիճանով է բարձրացված։ Մեջտեղում նախշաքար է տեղադրված։

Պատերը միայն արևելյան հատվածում են պաշտպանվել։ Եկեղեցու հարավում ամբողջ երկյանքով պաշտպանված է հիմքը, որը երկու մասից է բաղկացած։ Արևելյան մասում է առանձնացված աղոթարանը։ Պարիսպները կառուցված են մեծ քարերով, որոնց վրա մեծ խաչեր են պատկերված։

Արևմտյան մասում դուռ կա, որն էլ երեք մեծ ճաղերից է բաղկացած։ Եկեղեցում շատ քիչ տարածքներ են ընթեռնելի։ Դրանց նշանակությունը պարզելը դեռ դժվար է, առանց հնագիտական պեղումների։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 53
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ